478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+33
Եղանակը Երևանում
Հայ
Գազպրոմբանկը ծրագրում է դուրս գալ հայկական շուկա. աղբյուր
14:31
02 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Գազպրոմբանկը, ծրագրում է դուրս գալ հայկական ֆինանսական շուկա, հինգշաբթի լրագրողներին հայտնեց բանկային շրջանակներից մի աղբյուր։


Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, խոսքը գնում է Հայաստանում բանկ ձեռք բերելու մասին։ Աղբյուրը չճշտեց գործարքի կնքման հավանական ժամկետները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Ներկայում Գազպրոմբանկը մասնակցում է մեկ արտասահմանյան բանկի՝ Բելգազպրոմբանկի (Բելոռուսիա) կապիտալում։ Նրան է պատկանում բելոռուսական վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի 33,91%-ը։ Նման մասնաբաժին ունի նաև «Գազպրոմ» ԲԲԸ-ն, մնացած արժեթղթերը պատկանում են բելոռուսական կողմին։


Զրուցակիցը լրագրողներին հայտնեց նաև, որ, ըստ նրա տեղեկությունների, Գազմպրոմբանկը դադարեցրել է բանակցությունները՝ Ուկրաինայում բանկ ձեռք բերելու ուղղությամբ։

Գազպրոմբանկը հիմնադրվել է 1990թ. և ներկայում բոլոր հիմնական ցուցանիշներով մտնում է Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակի մեջ։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն բանկերի ցուցակում Գազպրոմբանկը զբաղեցնում է հինգերորդ տեղը։ Նրա ակտիվները 2007թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1,088 տրիլիոն ռուբլի, սեփական կապիտալը՝ 88,3 միլիարդ ռուբլի։ Գազպրոմբանկի բաժնետերերն են «Գազֆոնդ» ոչպետական կենսաթոշակային հիմնադրամը (50% գումարած մեկ արժեթուղթ), «Գազպրոմ» ԲԲԸ-ն  (41,73%) և Գազպրոմբանկի դուստր ձեռնարկություն «Նովֆինտեքս» ԲԲԸ-ն (8,27%). –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: