484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը պարտաստ է ընդլայնել համագործակցությունը գերմանական Cronimet ընկերության հետ
11:31
02 Օգոստոսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս, Քրոնիմեթ ընկերության (CRONIMET GRUPPE) հիմնադիր և նախագահ Գյունթեր Պիլարսկու հետ։

«Վարչապետը ողջունել և բարձր է գնահատել Հայաստանում գերմանական ամենախոշոր ներդրողի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 70 տոկոսի սեփականատեր Քրոնիմեթ ընկերության գործունեությունը մեր երկրում, որի շնորհիվ Գերմանիան Հայաստանում դարձել է խոշորագույն ներդրողներից մեկը», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։  

«Ս. Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը այդ համաշխարհային առաջատար ընկերության հետ», - նշել են մամուլի ծառայությունում։

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունն իր առաջիկա հինգ տարիների ծրագրում հանքարդյունաբերության ոլորտը դիտարկել է զարգացման առաջնահերթություններից մեկը։

«Արտահանման լուրջ հեռանկար ունեցող այդ ոլորտի զարգացման նպատակով պետությունը հնարավորինս խրախուսելու է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ՀՀ կառավարության փոխգործակցությունը կարող է դառնալ շատ լավ օրինակ», - ասել է ՀՀ վարչապետը։

ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոս Գյունթեր Պիլարսկին իր հերթին նշել է, որ իր այցը Հայաստան նպատակ ունի խորացնել համագործակցությունը և ուրախ է ՀՀ կառավարության ղեկավարի կողմից լսել նույնպիսի պատրաստակամության և ցանկության մասին։

Պիլարսկին վարչապետին է ներկայացրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված զարգացման առաջիկա ծրագրերը, որոնցից մեկն էլ պղնձի խտանյութը տեղում վերամշակելու ծրագիրն է, ինչը բավականին օգտակար կարող է լինել Հայաստանի համար:

Նշելով, որ վերջին տարիներին համաշխարհային  շուկայում բավականին բարձրացել է մետաղի գինը` Գյունթեր Պիլարսկին ասել է, թե դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին ևս լրացուցիչ ներդրումների լավ հնարավորություններ է ընձեռում:

Ի պատասխան վարչապետի հարցին, թե արդյո՞ք կոմբինատի հզորությունների մեծացումը բնապահպանական առումով խնդիրներ չի հարուցի, պարոն Պիլարսկին վստահեցրել է, որ ամբողջ աշխատանքն իրականացվելու է փակ ցիկլով, և մտահոգության որևէ հիմք չկա:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև այլ ոլորտներում հեռանկարային համագործակցության հետ կապված հարցեր: Երկուստեք կարևորվել է ապահովագրական շուկայի զարգացումը մեր երկրում և այդ նպատակով խոշոր բանկերի ու ապահովագրական ընկերությունների մուտքը հայկական շուկա:

Զրուցակիցները անդրադարձել են նաև տրանսպորտի ոլորտում փոխգործակցությանը, որի ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանի ու շահագրգիռ նախարարությունների հետ: 

Գյունթեր Պիլարսկին ներկայացրել է «Էլեկտրոն» գործարանի հետ կապված իրենց ծրագրերը ևս, որոնք, ըստ նրա, նույնպես բավականին շահավետ են:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ 2007 թ. աշնանը գերմանական կողմը նպատակ ունի հայկական բարձրաստիճան պատվիրակության մասնակցությամբ կազմակերպել «Հայաստանի տնտեսության օրեր Գերմանիայում» խորագրով միջոցառում, որը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսական հարաբերությունների զարգացման համար:

Կողմերը կարևորել են նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հերթական նիստը նախատեսված է առաջիկա սեպտեմբերին:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։