485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի քաղաքապետը հաստատել է մայրաքաղաքում օտարերկրյա աշխատուժի քվոտաների կրճատումը
20:00
01 Օգոստոսի 2007

Մոսկվայի կառավարությունը  սահմանել է օտարերկրյա աշխատուժի քվոտան՝ հաջորդ տարվա համար։  Մոսկվայի քաղաքապետը հաստատել է քվոտան, այժմ այն ներկայացված է ՌԴ կառավարության քննարկմանը, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Մոսկվայի Միջշրջանային կապերի և ազգային քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Ալեքսանդրովը։

«Այսօրվա դրությամբ ձևակերպված են Մոսկվայի կառավարության՝ հաջորդ տարվա քվոտավորման վերաբերյալ առաջարկները։ Մենք հանդես ենք գալիս օտարերկրյա աշխատուժի քվոտավորման զգալի կրճատման օգտին։ Մոսկվայի քաղաքապետը հաստատել է քվոտան, և այժմ այն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության քննարկմանը»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է Ալեքսանդրովը։

Կոմիտեի ղեկավարության առաջարկած հաջորդ տարվա քվոտան կազմում է 250 հազար՝ այն երկրներից, որոնք Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեն և 50 հազար՝ վիզային ռեժիմով պետություններից։

Այս տարի քվոտան կազմում է 750 հազար՝ ոչ վիզային և 60 հազար՝ վիզային ռեժիմի երկրների համար։

Ալեքսանդրովի խոսքերով, այս տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին կհրապարակվի Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշումը՝ հաջորդ տարվա քվոտայի հաստատման մասին և կուղարկվի Ֆեդերալ միգրացիոն ծառայություն։

Ալեքսանդրովը նաև հայտնեց, որ Մոսկվայում 2007թ. առաջին կիսամյակում շուրջ 200 մլն. ռուբլու տուգանքի են ենթարկվել այն գործատուները, որոնք ներգրավել են ապօրինի աշխատուժ։

«Չնայած ապօրինի աշխատուժ ներգրավող գործատուների համար սահմանված  առավելագույն տուգանքին՝ 800 հազ. ռուբլի, յուրաքանչյուր ապօրինի աշխատողի համար տուգանքի միջին չափն այսօր կազմում է 3 հազ. ռուբլի»,- նշել է Ալեքսանդրովը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։