481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է երկխոսություն սկսել Թուրքիայի նոր կառավարության հետ. վարչապետ
18:52
01 Օգոստոսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է բանակցություններ վարել Թուրքիայի նոր կառավարության հետ՝  90-ամյա ընդհատված կապերից հետո։

«Մենք չենք կարող մնալ մի իրավիճակում, երբ մեր հարևանի հետ չկան հարաբերություններ և երկխոսություն, քանի որ խնդիրների լուծման ամենահեշտ ուղին երկխոսությունն է և բանակցությունները»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

 «Մենք չենք կարող փոխել մեր բնակության վայրը, և ինչ էլ պատահի, մենք հարևաններ կմնանք շատ երկար ժամանակ։ Ես կարծում եմ՝ ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար լավ կլիներ համաձայնության գալ»,- հավելեց վարչապետը։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, և հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թ.-ից։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Հայաստանի կողմից Եղեռնի միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը և զիջումները՝ ղարաբաղի հիմնահարցում։

Միջազգային փորձագետների տվյալներով, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հետևանքով հայկական տնտեսությանը տարեկան 500 մլն. ԱՄՆ դոլարի վնաս է հասցվում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։