482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանում ստեղծվում է բնապահպանական ոստիկանություն
18:41
01 Օգոստոսի 2007

Հունաստանում ստեղծվում է բնապահպանական ոստիկանություն, որը կոչված է նախևառաջ պայքարել անտառային հրդեհների և շրջակա միջավայրի աղտոտման դեմ։ Համապատասխան որոշումն ընդունվել է չորեքշաբթի` Ազգային անվտանգության կառավարական խորհրդի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք մտադիր ենք արագացնել բնապահպանական ոստիկանության ստեղծումը, նախևառաջ այն պատճառով, որ այն կօգնի անտառային հրդեհները մարելու  գործին»,- հայտնեց լրագրողներին երկրի հասարակական կարգի նախարար Վիրոն Պոլիդորասը։

Նրա խոսքերով, մոտակա ամսվա ընթացքում աշխատանքի կընդունվեն շուրջ հազար «բնապահպանական ոստիկաններ», որոնք կսկսեն իրականացնել երկրի տարածքի պարեկային հսկողություն՝ ֆիքսելով անտառային հրդեհների առաջացումը։

Շտապողականությունը թույլ չի տալիս կառավարությանը՝ զբաղվել ոստիկանների պատրաստությամբ նախքան հրդեհավտանգ ժամանակաշրջանի ավարտը, բայց հետագայում նրանք կանցնեն բնապահպանության մասին դասախոսությունների և գործնական պարապմունքների երեքշաբաթյա դասընթացներ։  

Անտառի տասնյակ հազարավոր հեկտարներ են այրվել այս ամառ Հունաստանում՝ հզոր հրդեհների հետևանքով։ Հատկապես տուժել են Աթիկայի եւ Բեոթիայի կենտրոնական շրջանների անտառածածկ տեղանքները, Պելոպոնիեսի հյուսիսը, Պելիոն թերակղզին, Էգեյան ծովի մի քանի կղզիներ։

Հունաստանում բնապահպանական ոստիկանության ստեղծման նախագիծը նոր չէ։ Դեռ 1993թ. կառավարությունը մրցույթ հայտարարեց՝  առաջին հազար «բնապահպանական ոստիկաններին» աշխատանքի ընդունելու նպատակով։ Այդ մրցույթի հաղթողներն արդեն 15 տարի պահանջում են կառավարությունից՝ կատարել խոստումը և իրենց աշխատանքի ընդունել։

Բնապահպանական ոստիկանության ստեղծումը «Նոր Ժողովրդավարություն» աջակենտրոն կուսակցության նախընտրական խոստումներից էր։ Այդ կուսակցությունը հաղթեց 2004թ. ընտրություններում։ «Նոր Ժողովրդավարության» կառավարության քառամյա իրավասությունները սպառվում են 2008թ. մարտին։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: