482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներին սպայական կոչումներ են շնորհվել
13:49
31 Հուլիսի 2007

ՀՀ ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան Ռազմական ավիացիոն ինստիտուտի շրջանավարտներին երեքշաբթի շնորհվել են սպայական կոչումներ։

Ինչպես հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության  փոխնախարար, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, բուհում ստեղծված հրաշալի սոցիալ-կենցաղային պայմանների և կրթական-նյութական բազայի շնորհիվ, ինստիտուտն ունի բոլոր հնարավորությունները՝  ավիացիայի, հակաօդային պաշտպանության և կապի բաժանմունքները բարձրորակ մասնագետներով համալրելու համար։

«Ռազմական ավիացիոն ինստիտուտն այն երիտասարդ կառույցներից մեկն է, որն անցել է բավականին երկար ճանապարհ և նշանակալի աշխատանք է կատարել՝ մեր երիտասարդ Բանակի կայացման ճանապարհին», - ասաց Օհանյանը։

Նա հույս հայտնեց, որ բուհի շրջանավարտներն իրենց ավանդը կներդնեն հայկական բանակի մարտունակության ապահովման գործում, ինչը ժողովրդի խաղաղ ստեղծարար կյանքը երաշխավորող հիմնական գործոնն է։

Իր հերթին Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը հայտարարեց, որ բուհի շրջանավարտները լիովին պատրաստ են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները և շահագործել իրենց վստահված տեխնիկան։

«Մեր օդագնացները մեկ անգամ չէ, որ ցուցադրել են իրենց ունակություններն ու կարողությունները ռազմական վարժանքների և շքերթների ժամանակ»,- ասաց նա։

Միջոցառման շրջանակներում ինստիտուտի 29 շրջանավարտներ նաև տեղաբաշխվել են՝ ըստ ծառայության վայրի։

ՀՀ ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան Ռազմական ավիացիոն ինստիտուտը ստեղծվել է 1993 թվականին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։