486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը մոտ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակին. Մ. Բրայզա
11:27
31 Հուլիսի 2007

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակին։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան՝ ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ։    

Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Բրայզան կարևորել է Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքները՝ տարածաշրջանային ամբողջությունը, մարդկանց ազատ ինքնորոշումը և զինված ուժեր չօգտագործելով՝ փոխզիջումային տարբերակ գտնելը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ են կարգավորման փոխզիջումային տարբերակին, որտեղ արտացոլված են Հելիսինկյան բոլոր երեք սկզբունքները», - «Նովոստի-Արմենիա» գործակալության համար մեջբերել են Մ. Բրայզայի խոսքերը՝ ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունում։

Նրա խոսքերով, յուրաքանչյուր հակամարտության կարգավորման դեպքում պետք է օգտագործվեն հիմնարար սկզբունքներ։ Սակայն, նրա գնահատմամբ, տրամաբանական չէ, որ Կոսովոյի օրինակով անկախություն ստանան այլ հակամարտություններում ներգրավված կողմերը։

Իր հերթին ՀՀ խորհրդարանի խոսնակը նշել է, որ Բրայզայի կողմից նշված սկզբունքների միջև հակասությունները «կարծեցյալ են»։ «Մինսկի խմբի համանախագահների աշխատանքների վերջին երկու տարվա փորձը վկայում է, որ գտնված է ճիշտ բանաձև՝ այդ  սկզբունքները ոչ թե միմյանց հակադրելով, այլ` համադրելով», - ասել է Թորոսյանը։

Նրա խոսքերով, այդ շրջանակներում հակամարտության լուծման իրական ճանապարհ կարելի է գտնել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև ցանկացած այլ հակամարտության համար: Թորոսյանը նշել է, որ լավատեսորեն է տրամադրված հարցի լուծման հնարավորության նկատմամբ, բայց ոչ՝ շուտափույթ լուծման առումով։

Նա նաև նշել է, որ Կոսովոյի հարցի հետ կապված՝ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` միջազգային հանրությունը կարծես թե բաժանվել է երկու մասի, մի մասը գտնում է, որ Կոսովոն բացառիկ դեպք է և պետք է անկախություն ստանա, մյուս մասը գտնում է, որ բոլոր հակամարտություններն էլ նման լուծումը կարող են ստանալ:

Խոսնակի կարծիքով, երկու դեպքում էլ տեսակետները չեն հիմնավորվում։ «Եթե հիմնավորվի, թե ինչու է Կոսովոն բացառիկ կամ ինչու պիտի մյուս հակամարտություններն էլ նույն մոդելով լուծվեն, այդ շրջանակներում լուծումները կհեշտանան», - ընդգծել է Տ. Թորոսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։