478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Philip Morris international-ը ողջունում է Հայաստանում ծխելը կանխարգելող քաղաքականության ուժեղացումը
17:47
30 Հուլիսի 2007

Philip Morris international ընկերությունը ողջունում է Հայաստանում ծխելը կանխարգելող քաղաքականությկան ուժեղացումը։ Այս մասին հայտնեց «Ֆիլիպ Մորիս Ուկրաինա» (Philip Morris Ukraine) ՓԲԸ արտադրության տնօրեն Օլաֆ Կոլդիցը (Olaf Colditz)՝  ընկերության Խարկովի գործարան հայ լրագրողների այցելության ժամանակ։

«Ընկերությունը ծխախոտօգտագործման ոլորտի ուժեղ և արդյունավետ կարգավորման կողմնակիցներից է, ինչը կարող է նպաստել ծխելու կանխարգելմանը։ Դրական արդյունքների հասնելու համար անհրաժշտ է կառավարության, առողջապահության համակարգի, ծխախոտարտադրողների համալիր աշխատանք»,- ասել է նա։

Նրա խոսքերով, PMI ընկերությունն աջակցում է ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող քաղաքականությանը, օրենսդրության մշակումը, որով կարգավորվում է ծխախոտի տուփերի և գովազդային վահանակների վրա առողջության համար ծխելու վնասակարության մասին տեղեկատվության տեղադրումը։

«Մենք դրական ենք գնահատում հայ օրենսդիրների նախաձեռնությունն այն մասին, որ ծխելու վնասակարության վերաբերյալ զգուշացումը պետք է գրավի ծխախոտի տուփի առջևի և հետևի կողմի տարածքի առնվազն 30%-ը։ Մինչև 2008թ. փետրվարի 1-ը PMI-ի ողջ արտադրանքը խստորեն կհամաձայնեցվի ազգային պահանջներին»,- հավաստիացրել է նա։

Philip Morris Ukraine ընկերությունը Philip Morris International-ի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը Philip Morris USA-ի, Philip Morris Capital Corporation-ի հետ միասին մտնում է ամերիկյան Altria Group, Inc. ընկերության մեջ։ Altria Group-ի մաքուր եկամուտը գերազանցում է $97,9 միլիարդը։

Philip Morris International-ի արտադրանքի ամենամյա ծավալը կազմում է 805 մլրդ սիգարետ, իսկ մաքուր եկամուտը՝ $45 մլրդ։ Ներկայում ընկերությունն ունի ծխախոտարտադրող ավելի քան 50 ֆաբրիկա, որոնց արտադրանքը վաճառվում է աշխարհի 160 երկրներում, իսկ ընկերությունում աշխատում է շուրջ 80 հազ. մարդ։

Philip Morris International-ի ներկայացուցչությունը Հայաստանում բացվել է 1995թ.-ին։ Ընկերությունը Հայաստան է ներմուծում 9 ծխախոտատեսակ՝ PMI - Marlboro, Parliament, Virginia Slims, Chesterfield, L&M, Assos, Bond Street, Red&White, Next.

--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: