481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Սիբիր» ավիաընկերությունը օգոստոսի 1-ից բացում է երկրորդ ամենօրյա` Մոսկվա-Երևան չվերթը
16:09
30 Հուլիսի 2007

2007թ. օգոստոսի 1-ից S7 Airlines ապրանքանշանի ներքո աշխատող «Սիբիր» ռուսական ավիաընկերությունը սկսում է Մոսկվա /Դոմոդեդովո/-Երևան /Զվարթնոց/ երթուղով երկրորդ ամենօրյա չվերթի գործարկումը։ Այդ մասին երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեց Հայաստանում «Սիբիր» ավիաընկերության գլխավոր ներկայացուցիչ Մուշեղ Սայադյանը:

Նրա խոսքերով, թռիչքները կիրագործվեն հարմարավետ Boeing 737-500 օդանավով, որն ունի 104 նստատեղ` 96 էկոնոմ-կարգի և 8 բիզնես-կարգի տեղեր:

Ինչպես հայտնեց ավիաընկերության ներկայացուցիչը, չվերթը կիրագործվի գիշերային ժամերին, մասնավորապես, Մոսկվայից թռիչքը նախատեսվում է ժամը 22:15-ին /տեղական ժամանակով/, իսկ Երևանից՝ ժամը 03:00-ին:

«Արդեն այսօր ավիաընկերությունն իրագործում է Մոսկվա-Երևան մեկ կանոնավոր թռիչք, որը կատարվում է ցերեկային ժամերին, բայց հաշվի առնելով հանգամանքը, որ այս ուղղության պահանջարկը մեծ է,  ընկերությունը որոշում է ընդունել՝ ավելացնել թռիչքների քանակը», - ասաց Սայադյանը:

Ինչպես նշեց ավիաընկերության ներկայացուցիչը, նոր չվերթի հնարավորություններն ըստ արժանվույն կգնահատեն նրանք, ում համար Մոսկվան Հայաստանից մեկնելուց հետո անցումային կետ է, և նրանք այնուհետև իրենց երթուղին շարունակելու են S7-ի կամ նրա գործընկերների երթուղային ցանցով, որի մեջ մտնում են Արևմտյան Եվրոպայի և Հարավ-Արևելյան Ասիայի քաղաքները, ինչպես նաև Ուրալի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի և Միջին Ասիայի խոշորագույն քաղաքները:

Նրա խոսքերով, ներկայում ճամփորդելու օպտիմալ տարբերակների ընտրությունը բավականին մեծացել է. նման ճամփորդների համար նախատեսված են հատուկ սակագներ, որոնք թույլ են տալիս ճամփորդությունը դարձնել ոչ միայն հարմարավետ, այլև պակաս ծախսատար:

«Այս չվերթն ունենալու է ամենացածր սակագները՝ ինչպես դեպի Եվրոպա՝ Ռուսաստանի միջով փոխադրվելիս, այնպես էլ մինչև Մոսկվա մեկնելիս։ Մասնավորապես, մինչև Ռուսաստանի մայրաքաղաք տոմսի արժեքը կկազմի 210 ԱՄՆ դոլար», - ասաց Սայադյանը:

Ավելին, ըստ նրա, բիզնես-կարգի անցումային ուղևորներին, որոնք Մոսկվայից իրենց չվերթը շարունակելու են միջազգային չվերթերով, կտրամադրվեն Դոմոդեդովո օդանավակայանի բիզնես-սրահի ծառայությունները: Իսկ նրանք, ովքեր այնուհետև ճանապարհը շարունակելու են S7 – ի ներքին չվերթի բիզնես-կարգով, կարող են իրենց չվերթին սպասել S7 Airlines բիզնես-սրահում:

S7 Airlines-ը Ռուսաստանի ներքին օդային ուղիների խոշորագույն ավիաընկերություններից մեկն է և այդ ոլորտում մտնում է համաշխարհային ավիափոխադրողների ТОР-50-ի մեջ: 2006թ. S7 Airlines-ն իրագործել է ավելի քան 40 հազար չվերթ՝ փոխադրելով 4,9 մլն. ուղևոր և ավելի քան 28 հազար տոննա բեռ և փոստ:

2007թ. մայիսի 30-ին S7 ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել Boeing 787 Dreamliner  սերիայի վերջին սերնդի 15 հեռամագիստրալային օդանավերի ձեռքբերման վերաբերյալ և հաստատված իրավունք ունի նույն պայմաններով գնել ևս 10 ինքնաթիռ: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: