481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳՆ նախարարը Աջարիայի վարչապետի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հնարավորությունը
17:14
27 Հուլիսի 2007

Վրաստանում եռօրյա աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանը ուրբաթ Բաթումիում Աջարիայի վարչապետ Լևան Վարշալոմիձեի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հնարավորությունները։  

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Աջարիայի միջև տնտեսական զարգացման հնարավորությունները, շոշափել  նաև Բաթումիում Հայասատնի Գլխավոր հյուպատոսության  բացման և հայ զբոսաշրջիկների  Աջարիա այցելելու հետ կապված հարցեր»,- ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում։

Օսկանյանը այցելել է Բաթումիի հայկական Սուրբ Փրկիչ եկեղեցի և զրուցել Աջարիայի հայերի հոգևոր առաջնորդի՝ Կիրակոս աբեղա Դավթյանի հետ։

Շաբաթ՝ հուլիսի 28-ին նախարարը կայցելի հայաբնակ Ջավախք։

Ախալքալաքում Օսկանյանը կհանդիպի հայկական համայնքի ներկայացուցիչների և վրացական խորհրդարանի հայկական ծագում ունեցող պատգամավորների հետ։

Վ. Օսկանյանը կայցելի նաև Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ կհանդիպի Ջավախքի հոգևոր առաջնորդ Բաբկեն  աբեղա Սալբյանին։

Շաբաթ ԱԳՆ նախարարը Լոռու մարզում կհանդիպի Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: