487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ՆԳՆ-ն և ՀՀ Ոստիկանությունը ակտիվացնում են համագործակցությունը՝ թմրավաճառության դեմ պայքարում
15:04
27 Հուլիսի 2007

ՌԴ ՆԳՆ և ՀՀ Ոստիկանությունը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը՝ հանցագործության և թմրամիջոցների վաճառքի դեմ պայքարում, հայտնել է ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։  «Հանդիպման ժամանակ մենք երեք հարց քննարկեցինք, որոնք արտացոլում են Ռուսաստանի և Հայաստանի իրական քրեական վիճակը, առաջին հերթին դա երկու երկրների գերատեսչությունների համագործակցությունն է՝ հանցավոր միջավայրի առաջնորդների գործունեության դեմ պայքարում», - ասաց Նուրգալիևը՝ ամփոփելով արդյունքները ՌԴ ՆԳՆ և ՀՀ Ոստիկանության միացյալ կոլեգիայի նիստի, որը տեղի  ունեցավ Դոնի Ռոստովում։


Նա հայտնեց, որ Ռուսաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների փոխգործողությունների կարևորագույն հարցը տարածաշրջանային անմիջական կապերի հաստատումն է, որոնցից է կախված իրավապահ մարմինների գործողությունների օպերատիվությունը, կազմակերպվածությունը և արդյունավետությունը։ Հանդիպման ժամանակ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարում ՌԴ ՆԳՆ և ՀՀ Ոստիկանության համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ, հայտնեց ռուս նախարարը։ «Այսօր, հերոինի տարածման հետ միաժամակ, նկատվում է նաև կոկաինի, ինչպես նաև սինթետիկ թմրանյոթերի  տարածման միտում», - ասաց Նուրգալիևը։


Նրա խոսքերով, այսօր թմրադեղերի փոխադրումը Աֆղանստանից փոխվել է. թմրանյութերի վաճառքով զբաղվողները փնտրում են ավելի անվտանգ ուղիներ՝ Եվրոպա և այլ երկրներ թմրանյութեր փոխադրելու համար։


«Բացառված չէ, որ, այսպես կոչված, «Հյուսիսային» երթուղու փոխարեն, որը  Աֆղանստանից դեպի Ռուսաստան՝ անցնում է Տաջիկստանով, թմրանյութեր փոխադրողները կսկսեն օգտագործել Իրանի և Պակիստանի տարածքները»,- ասաց ՌԴ ՆԳ նախարարը։


Նա այս պարագայում չբացառեց, որ հնարավոր է թմրանյութերը Աֆղանստանից Ռուսաստան և այլ երկրներ հասնեն Հայաստանի տարածքով։


ՌԴ ՆԳ նախարարը նաև հայտնեց, որ կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը՝ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման հարցում։ Նուրգալիևը հիշեցրեց, որ միայն 2006թ. ՌԴ ՆԳՆ որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում կրթություն է ստացել Հայաստանի Ոստիկանության՝ թմրադեղերի դեմ պայքարի 15 մասնագետ։ Հանդիպման վերջում Նուրգալիևը և Հայաստանի Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին։


Երկու գերատեսչությունների հաջորդ կոլեգիան տեղի կունենա 2008թ. հունիսին՝ Երևանում։ Կողմերը ծրագրում են քննարկել մարդկանց հետախուզման խնդրում փոխգործողությունների հիմնահարցերը, ինչպես նաև քննարկել միջազգային բնույթ ունեցող քրեական գործերը, հայտնեց Նուրգալիևը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։