486.71
+0.01
512.94
-2.23
8.38
-0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Ստեփանակերտի Մանկական հիվանդանոց
12:22
27 Հուլիսի 2007

Ամերիկացի և բրիտանացի  մտավորականների և ուսանողների ներկայացուցիչների պատվիրակությունը, որը գլխավորում է Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, հինգշաբթի այցելել է Ստեփանակերտի «Արևիկ բժշկական միավորում»։

Ինչպես տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, այցի ընթացքում պատվիրակության անդամները հետաքրքվել են այս բժշկական միավորումում «Birthlink» բրիտանական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրով և ծանոթացել են հիվանդանոցի պայմաններին։

«Birthlink»-ի անդամ, բուժքույր Քեթի Մելորը նշել է, որ կազմակերպությունն իր գործունեությամբ նպաստում է բժշկական միավորման և ինտենսիվ թերապիայի ու նորածինների բաժանմունքի հետագա զարգացմանը։

«Մենք Ստեփանակերտի Մանկական հիվանդանոցի հետ իրականացնում ենք մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսում ենք մոտ ապագայում այստեղ բացել հիվանդ նորածինների բաժանմունք», - նշել է Ք. Մելորը։

Նա ավելացրել է, որ 2007 թ. մարտ-մայիս ամիսներին վերապատրաստման դասընթացներ են անցկացվել հիվանդանոցի բժիշկների և բուժքույրերի համար։ Մելորի խոսքերով, մոտակա 5 տարիների ընթացքում «Birthlink» կազմակերպությունը կշարունակի աջակցել այս միավորմանը։ 

 «Արևիկ բժշկական միավորման» գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանն իր կողմից նշել է, որ բժիշկների և բուժքույրերի համար նախատեսված վերապատրաստումների նմանատիպ դասընթացներն անհրաժեշտ է կազմակերպել նաև հանրապետության շրջանների բուժաշխատողների համար։

Ամերիկացի և բրիտանացի մտավորականների և ուսանողների պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը և Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը։

Բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է նաև ԼՂՀ Զոհված ազատամարտիկների ազգականների միության գրասենյակ, որտեղ միության նախագահ Գալինա Առուստամյանը բարոնուհուն է հանձնել ընկերության «Մայրական պատգամ» շքանշանը։

Պատվիրակության անդամներն այցելել են նաև Ստեփանակերտի՝ բարոնուհու անունը կրող Վերականգնողական կենտրոն, ինչպես նաև  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։ 

Բարոնուհի Քերոլայն Քոքսի այցը Լեռնային Ղարաբաղ թվով 63-րդն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։