486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի ՆԳՆ-ն և ՀՀ Ոստիկանությունը համատեղ հետաքննում են ավելի քան 130 քրեական գործ
19:42
26 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Ռուսաստանի ՆԳՆ-ն և ՀՀ Ոստիկանությունը համատեղ հետաքննում են միջազգային հանցախմբերի հետ կապված ավելի քան 130 քրեական գործ, Դոնի Ռոստովում լրագրողներին հայտնեց ՌԴ ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը։ Հինգշաբթի այստեղ կկայանա ՌԴ ՆԳՆ և ՀՀ Ոստիկանության կոլեգիայի համատեղ նիստը։

«Ներկայում Ռուսաստանի ՆԳՆ մարմինները և ՀՀ Ոստիկանությունը  միջոցառումներ են իրականացնում 11 հանցավոր հեղինակություների նկատմամբ։  Ավելի քան 130 քրեական գործ է հարուցված, որոնց քննության շրջանակներում կողմերն ուղարկել են այդ գործերով իրավական օգնության ցուցաբերման 70 հանձնարարականներ»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ ասել է Նուրգալիևը։

Նրա խոսքերով, ՌԴ ՆԳՆ-ն և ՀՀ Ոստիկանությունն արդյունավետ համատեղ աշխատանք են վարում հանցավոր գործունեության կասեցման ուղղությամբ, դա վերաբերում է նաև, այսպես կոչված, «օրենքով գողերին»։

Երկու երկրները համագործակցելիս ակտիվորեն օգտագործում են Միջպետական տեղեկատվական բանկի հնարավորությունները, որտեղ կենտրոնացվում են միջազգային հանցախմբերի կողմից կատարված հանցագործությունների մասին տեղեկությունները, հայտնել է նախարարը։

Երկու երկրների ներքին գործերի մարմինների ստորաբաժանումները մշակում են համատեղ գործողությունների, այդ թվում՝ հատուկ գործողությունների իրականացման հմտությունները։

Նուրգալիևը հիշեցրեց, որ այս տարվա հուլիսի 14-ին Նովորոսիյսկում անցկացվեցին հատուկ մարտավարան միջազգային զորավարժություններ՝ ԱՊՀ պետությունների և հեռավոր արտերկրի պետությունների ներքին գործերի մարմինների և  ոստիկանությունների մասնակցությամբ։

ՌԴ ՆԳՆ և ՀՀ Ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ կքննարկվի  համագործակցությունը՝ միջազգային կազմակերպված հանցախմբերի ղեկավարների և բուն հանցախբերի հանցավոր գործունեության կասեցման ուղղությամբ իրականացվող համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ։ Կողմերը կքննարկեն նաև համագործակցությունը՝ թմրաբիզնեսի դեմ պայքարում։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։