484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Հզոր զգացմունքներ» բալետային խումբը երևանյան հանդիսատեսին կներկայացնի նոր ծրագիր
18:49
26 Հուլիսի 2007

Հայկական հայտնի «Հզոր  զգացմունքներ» (Forceful Feelings) բալետային պարախումբը Երևանում կներկայացնի նոր՝ Show Modern Ballet ծրագիրը։ Պարախմբի ելույթները տեղի կունենան հուլիսի 29-30-ը՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնում։

Ինչպես հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտնեց պարախմբի պրոդյուսեր Արթուր Հակոբյանը, այս տարի հայ պարողները հանդես կգան Չեխիայի, Ավստրիայի, Ճապոնիայի և Կանադայի իրենց գործընկերների հետ։

«Ներկայացման հիմքում դասական բալետն է, սակայն դասականի՝ ժամանակակից ընկալմամբ։ Սա նոր ոճ է՝ ժամանակակից երաժշտական և խորեոգրաֆիկ լուծումներով, և այդ պատճառով այն կարելի է մոդեռնիստական անվանել»,- նշեց պրոդյուսերը։

Նրա խոսքերով, նոր ծրագիրը որակական փոփոխություններ է կրել, մասնավորապես, դարձել է ավելի արդիական, հետաքրքիր և ընկալման համար ավելի մատչելի։

Հակոբյանը շեշտեց նաև, որ բալետային ծրագրի մեջ ներգրավված են նաև հայկական ստեղծագործություններ, ինչպես, օրինակ, «Լարի ձայնը» և «Վերջին նամակը»՝ Սայաթ-Նովայի երգերի մոտիվներով։

 «Այս ծրագիրը բեմադրվում է Եվրոպայի շատ թատրոններում, բայց հայկական բեմում այն կներկայացվի առաջին անգամ»,- ասաց նա։

Իր հերթին, հայտնի պարող և բեմադրիչ, Հայաստանի պարարվեստի միության նախագահ Վանուշ Խանամիրյանը նկատեց, որ «Հզոր զգացմունքներ» պարախմբի անդամներն արդեն դարձել են համաշխարհային մակարդակի աստղեր, և պատահական չէ, որ նրանց հետ՝ սեփական նախաձեռնությամբ և մեծ հաճույքով համագործակցում են հայտնի եվրոպական պարողներ։

Show Modern Ballet-ում ելույթ կունենան Արսեն Մեհրաբյանը, Տիգրան Միքայելյանը, Վահե Մարտիրոսյանը, Արման Գրիգորյանը (Հայաստան), Ժիրի Բուբենիչեկը, Օտտո Բուբենիչեկը (Չեխիա), Պատրիցիա Տիչին (Ավստրիա), Յուկա Օիշին (Ճապոնիա), Ստեֆանի Մինլերը (Կանադա/Անգլիա)։

«Հզոր զգացմունքներ» պարախումբը ստեղծվել է 2005թ.-ին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։