480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն Հայաստանի շրջափակումը ամենքիչը ևս 15-20 տարի. ԱՌՀՀԿ
17:52
26 Հուլիսի 2007

Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն Հայաստանի շրջափակումը ամենաքիչը ևս 15-20 տարի։ Այս մասին հինգշաբթի հայտարարեց Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը՝ ելույթ ունենալով «Օդային  փոխադրումները՝ որպես հաղորդակցության հիմնական միջոց և դրանց արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով խորհրդաժողովում։

Նրա գնահատականներով, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական ծրագրերի մեջ է մտնում՝ բոլոր հնարավոր միջոցներով շարունակել Հայաստանի սահմանների շրջափակումը՝ անկախ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումից և Եղեռնի ճանաչումից։

«Մեր հարևանների նման դիրքորոշումը նշանակում է «սպիտակ ցեղասպանության» քաղաքականության կիրառում և այս լույսի ներքո ավիացիայի հետ կապված խնդիրները հատուկ հնչեղություն են ստանում»,- ասաց Կալենչյանը։

Նա նշեց, որ այսօր Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապված է երեք հիմնական ճանապարհներով, որոնք անցնում են Վրաստանի տարածքով՝ Ռոկիի, Վերին Լարսի անցուղիները և Աբխազիայի տարածքով անցնող երկաթգիծը։

Միաժամանակ նա նշեց, որ Կովկաս-Փոթի լաստանավի ճակատագիրը մինչ օրս անորոշ է և մնում է առկախ վիճակում։ Արդյունքում, փաստորեն գործում է միայն Երևան-Փոթի երկաթգիծը և Հայաստան-Իրան ավտոմայրուղին։

«Խորհրդային շրջանում Հայաստանում զարգացած էր փոքր ավիացիան, հանրապետության տարբեր քաղաքներում գործում էին օդանավակայաններ, ինչը մեծ ռազմավարական նշանակություն ունի, իսկ այսօր Հայաստանում գործում են միայն 3 թռիչքուղիներ՝ «Զվարթնոց», «Էրեբունի» և «Շիրակ» օդանավակայանները, որոնք, մոտ գտնվելով Թուրքիայի սահմանին, վտանգված են»,- նշեց Կալենչյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի պետականության կայացման, գոյատևման և զարգացման գործում քաղաքացիական ավիացիան անգնահատելի ներդրում ունի և հենց նրա շնորհիվ հնարավոր եղավ լուծել տրանսպորտային խնդիրները շրջափակման տարիներին։

«Շրջափակումը շարունակվում է նաև այսօր, և օդային տրանսպորտը ազգային անվտանգության ապահովման, պետության և ժողովրդի կենսագործունեության տեսակետից շարունակում է մնալ  ռազմավարական կարևոր ասպեկտ»,- ասաց Կալենչյանը։

Նա նշեց, որ վերջին 10 տարիներին ավիացիայի ոլորտում իրականացվել են լուրջ աշխատանքներ, շահագործման է հանձնվել «Զվարթնոց» օդանավակայանի նոր ուղևորային տերմինալը, ստեղծվել է ժամանակակից բեռնային տերմինալ, որը ի վիճակի է սպասարկել տարանցիկ փոխադրումները։

Սակայն, նրա կարծիքով, դրանց կիրառման արդյունավետությունն այսօրվա դրությամբ բավարար չէ, իսկ ավիատոմսերի գները բարձրացված են, հատկապես եթե նկատի ունենանք, որ օդային հաղորդակցությունը, փաստորեն, Հայաստանը աշխարհին կապող միակ միջոցն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: