482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը հաստատել է 2007-2015թթ. Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը
17:10
26 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի ՀՀ կառավարությունը հաստատեց 2007-2015թթ. Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագիրը և դրա իրագործման համար պահանջվող միջոցառումների ժամանակացույցը։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը։

«Ծրագրի նպատակն է բարելավել երկրում ծնելիության ցուցանիշները և բարենպաստ պայմաններ ստեղծել՝ առողջ մայրության և մանկության համար», - ասաց Դարբինյանը։

Նրա խոսքերով, ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է հասնել 80-90-ական թթ. ծնելիության մակարդակին, ինչը նշանակում է՝ տարեկան 70-80 հազար նորածին՝ ներկայիս 40 հազարի դիմաց։

Փոխնախարարը նշեց, որ ժողովրդագրական ցուցանիշների նվազումը մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների արդյունք է։ Նրա խոսքերով, Հայաստանում նախկինում գրանցված բարձր ցուցանիշները պայմանավորված էին ոչ հայ բնակչության շրջում բարձր ծնելիության գործոնով։

«Հայ ընտանիքներում ընդունված չէ երկուսից ավելի երեխա ունենալ, և դա չի կարող բերել բնակչության բնական աճի», - ասաց փոխնախարարը։

Իր հերթին, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ ցածր ժողովրդագրական ցուցանիշների մեկ այլ գործոն է այն, որ վերարտադրողական տարիքի շատ կանայք երեխա են ծնում  Հայաստանի սահմաններից դուրս։

Վերարտադրողական առողջության բարելավման ազգային ծրագրի նպատակներն են, մասնավորապես, նախածննդաբերական վերահսկողության ցուցանիշների բարձրացումը, մայրական մահացության մակարդակի,  վերարտադրողական օրգանների ուռուցքային հիվանդությունների դեպքերի,  սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, չբերության, հղիության արհեստական կանգնեցման կրճատումը։

Ծրագրի արժեքն է 8,6 միլիոն ԱՄՆ դոլար։ Միջոցները կտրամադրվեն դրամաշնորհների տեսքով՝ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ Մանկական հիմնադրամի, ՄԱԿ Ազգաբնակչության զարգացման հիմնադրամի. Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի կողմից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: