480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+35
Եղանակը Երևանում
Հայ
Կովկասում պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը, հայտնում է Հայաստանի Սեյսմիկ ծառայությունը
16:33
26 Հուլիսի 2007

Կովկասյան տարածաշրջանում պահպանվում է սեյսմիկ ակտիվությունը, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից (ՍՊԱԾ)։

ՍՊԱԾ տվյալներով, նախորդ շաբաթ` հուլիսի 19-25-ը, Հայաստանի սեյսմիկ կայանները Վրաստանի հետ սահմանի մոտ գրանցել են 3 և ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ։

Առաջինը՝  2-3 բալ ուժգնությամբ, տեղի է ունեցել հուլիսի 24-ին` վրացական Դմանիսի քաղաքից 20 կիլոմետր հարավ-արևելք։ Հաջորդ օրը Ախալքալաք քաղաքից 28 կիլոմետր հարավ-արևելք գրանցվել է 5-6 բալանոց երկրաշարժ, որը զգացվել է Գյումրի և Վանաձոր քաղաքներում (3-4 բալ)։

Բացի այդ, բուն Վրաստանում հաշվետու շաբաթվա ընթացքում գրանցվել է 3 և ավելի բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Հուլիսի 19-ին Միրզահան քաղաքից 5 կմ. հարավ-արևելք գրանցվել է 4 բալանոց երկրաշարժ։ Հուլիսի 22-ին տեղի է ունեցել երկու ստորերկրյա ցնցում. 5 բալ ուժգնությամբ` Քութաիսի քաղաքից 55 կմ. հյուսիս-արևելք և 3 բալ ուժգնությամբ՝  Դմանիսիից 17 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։

Նույն օրը իրանա-ադրբեջանական սահմանամերձ շրջանում՝ Մակու քաղաքից 26 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, գրանցվել է 3-4 բալանոց երկրաշարժ։

Հուլիսի 23-ին նույն ուժգնության ցնցում է տեղի ունեցել իրանական Խոյ քաղաքի շրջակայքում։ Հաջորդ օրը Դերբենտ քաղաքից 56 կիլոմետր դեպի արևելք գրանցվել է 5-6 բալանոց երկրաշարժ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։