481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մամուլը Հայաստանում շահավետ բիզնես չէ. ԶԼՄ կովկասյան իստիտուտի տնօրեն
14:24
26 Հուլիսի 2007

Տպագրական մամուլը Հայաստանում շահավետ բիզնես չէ, հինգշաբթի Երևանում «Լրատվամիջոցները և ժողովրդավարարական գործընթացը Հայաստանում» համաժողովի ժամանակ հայտարարեց Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքերով, Հայաստանի զանգվածային լրատվական միջոցների սկզբնական նպատակը տեղեկատվության վաճառքը չէ, այլ իրենց հովանավորների շահերը ներկայացնելը։

«Թերթերի ճնշող մեծամասնությունը լավ չի վաճառվում մեր երկրում։ Խնդիրն այն է, որ դրանք շատ են քաղաքականացված և հաճախ չեն ներկայացնում բնակչության մեծ մասի շահերը», - ասաց Իսկանդարյանը։

Միաժամանակ նա ընդունեց, որ երկրում նկատվում է տեղեկատվական դաշտի զարգացման դինամիկա, մասնավորապես, հայտնվում են փայլուն ամսագրեր, որոնք հովանավորվում են գործնական նպատակներից ելնելով։

«Մեզ մոտ գոյություն ունեն լրատվական  գործակալություններ, որոնք պետք է վաճառեն իրենց ինֆորմացիան, թեև նրանք ստիպված են դա անել Հայաստանից դուրս։ Դրանք տարբերվում են տպագրվող ԶԼՄ-ներից իրենց արհեստավարժության մակարդակով», - ասաց Իսկանդարյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2006թ. երկրում տպագրվում էր 207 անուն թերթ, տարեկան ընդհանուր տպաքանակը կազմում էր 29490 հազար օրինակ։ Դրա հետ մեկտեղ, 2006թ. Հայաստանում տպագրվել էր 130 անուն ամսագիր և այլ պարբերականներ, որոնցից 80-ը՝ հայալեզու ամսագրեր, 13-ը՝ ռուսերեն, 3-ը՝ անգլերան և 34-ը՝ մի քանի լեզուներով։

«Լրատվամիջոցները և ժողովրդավարական գործընթացը Հայաստանում» համաժողովը կազմակերպել էր Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում գործող Կոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամը։ Նպատակը Հայաստանում ԶԼՄ-ների հետագա զարգացմանը նպաստելն ու աջակցելն է։

Զեկուցողների թվում էին՝ Հետաքննող լրագրողների միության ներկայացուցիչ Լաուրա Բաղդասարյանը (թեման՝ «Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ժամանակակից պատկերը. արհեստավարժության չափանիշները և էթնիկական նորմերը»), Մամուլի ազգային  ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը («Հասարակայնության դերը Հայաստանում ժողովրդավարության զարգացման մեջ. լրատվամիջոցները և ոչ կառավարական սեկտորը»)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: