480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Օգոստոսի 9-ից Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ դադարեցվում է արտասահմանյան և տեղական հեռարձակումների ծրագրերի վերահեռարձակումը
13:21
26 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. օգոստոսի 9-ից դադարեցվում է արտասահմանյան և տեղական հեռարձակումների ծրագրերի վերահեռարձակումը Հանրային ռադիոյի և Հանրային հեռուստատեսության հաճախականությունների վրա.  հայտարարել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը /ՀՀՌԸ/ ։

Ինչպես նշված է «Նովոստի-Արմենիային» տրամադրված ՀՀՌԸ խորհրդի հայտարարությունում, նման որոշում Խորհուրդը կայացրել է 2007թ. հուլիսի 6-ին՝ հաշվի առնելով հանրային հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեության միջազգային փորձը։

Նման ծանուցումներ  ներկայացվել են բոլոր երեք հեռարձակումների՝ «Միր» հեռուստառադիոընկերությանը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին և «Ցայգ» հեռուստաընկերությանը, որոնց հաղորդումները հեռարձակվում են ՀՀՌԸ հաճախականությունների վրա։

Բացի այդ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանն ի պատասխան այդ ծանուցման, խնդրել էր երկարացնել այդ ժամկետը, և ՀՀՌԸ բավարարել էր այդ խնդրանքը։

Ավելին, ՀՀՌԸ խորհուրդը և Հանրային ռադիոն պատրաստակամություն  են հայտնել  աջակցելու «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և հայկական մասնավոր ռադիոընկերությունների միջև բանակցություններին։

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի /ԱՀՏԽ/ պատվիրակության հետ տեղի ունեցած քննարկումների հիման վրա ՀՀՌԸ խորհուրդը քննարկել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի վերահեռարձակման հնարավորությունը «Ար ռադիո» միջմայրցամաքային ռադիընկերության միջոցով։

Հանրային ռադիոն և «Ար ռադիոն» ձեռք են բերել նախնական համաձայնություն «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ծրագրերի հեռարձակման տեխնիկական հարցերի վերաբերյալ, ինչի մասին հուլիսի 24-ին գրություն էր ուղարկվել ԱՀՏԽ տնօրեն պարոն Գարրի Թետչերին։

Դրանից անմիջապես հետո ԱՀՏԽ ներկայացրել է իր կողմից առաջարկվող ծառայությունների պայմանագրի նախագիծը «Ար ռադիո» միջմայրցամաքային ռադիոընկերության միջոցով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդումների հեռարձակման վերաբերյալ։

Սակայն, հուլիսի 24-ին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը տարածել է  հայտարարություն, որում իր անհանգստությունն է  հայտնել, որ Հայաստանի հանրային ռադիոն հրաժարվել է երկարացնել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերի հեռարձակման պայմանագիրը։

ՀՀՌԸ խորհրդի գնահատականով, այդ հայտարարությունն իր մեջ պարունակում է մի շարք անճշտություններ և չի ներկայացնում նախորդ շաբաթ պայմանագրային, ֆինանսական և տեխնիկական հարցերի շուրջ տեղի ունեցած երեք կողմերի քննարկումների էությունը։

ՀՀՌԸ խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Հանրային ռադիոընկերության և ԱՀՏԽ կամ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի միջև չի կնքվել որևէ պայմանագիր «Ազատություն» ռադիոյի հայկական ծառայության ծրագրերը ՀՀՌԸ հաճախականությունների վրա վերահեռարձակելու վերաբերյալ։

Այնուամենայնիվ, Հանրային ռադիոընկերությունը, դրսևորելով բարի կամք, շարունակել է վերահեռարձակել «Ազատություն» ռադիոկայանի ծրագրերը և յուրաքանչյուր ամիս ներկայացրել այդ ծառայությունների դիմաց հաշիվ։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը վճարումները կատարել է մինչև 2007թ. փետրվար ամիսը, որից հետո դրանք դադարեցվել են։ Ներկայումս «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին մատուցված վերահեռարձակման ծառայությունների դիմաց ժամկետանց պարտքերը կազմում են մոտ 86 հազար ԱՄՆ դոլար։

«Հանրային ռադիոն ոչ թե մերժել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի վճարումներ կատարելու մասին առաջարկությունները, այլ մի շարք գրություններ է ներկայացրել նրան՝ պահանջելով ժամկետանց գումարների անհապաղ վճարումները»,- ասվում է ՀՀՌԸ հայտարարությունում։

ՀՀՌԸ խորհուրդը և Հանրային ռադիոընկերությունը իրենց հայտարարությամբ վերահաստատել են իրենց ցանկությունը շարունակելու Հեռարձակողների միջազգային բյուրոյի և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի և ԱՄՆ բարեկամության։

ՀՀ խորհրդարանը դեռևս հուլիսի 3-ին քվորումի բացակայության հետևանքով չկարողացավ ընդունել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները, համաձայն որոնց արգելվում էր Հայաստանի հանրային հեռուստառադիընկերությանը տրամադրված հաճախականությունների վրա այլ հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը։

Մասնավորապես, օրենքը դիպչում էր Հանրային հեռուստառադիոընկերության հաճախականությունների վրա  «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերի հեռարձակման իրավունքին ։ Ընդդիմության ներկայացուցիչները կտրականապես դեմ դուրս եկան օրինագծին, կարծելով, որ այն ուղղված է «Ազատություն» ռադիոյի դեմ՝ դրա մեջ նկատելով խոսքի ազատության սահմանափակման փորձ և  հայ-ամերիկյան հարաբերություններրի վատթարացման վտանգ։

Օրինագծի ընդունման հետ կապված իրենց անհանգստություն էին արտահայտել նաև մի շարք միջազգային և հասարակական կազմակերպություներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: