481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վրա Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ազդեցության կանխատեսումը վաղաժամ է. ՀՀ ԱԳՆ
15:23
25 Հուլիսի 2007

Վաղաժամ է կանխատեսումներ անել  Հայաստանի վրա Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ազդեցության մասին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը։

 «Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները երկրում ներքին գործընթացների արտացոլումն են և Հայաստանի հետ կապված կանխատեսումները շատ վաղաժամ են, քանի որ նրանց նախընտրական ծրագրում պաշտոնական Երևանի հետ կապված և ոչ մի հարց բարձրացված չէր», - ասաց Բայբուրդյանը։

Միաժամանակ փոխնախարարը նշեց, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Ճշմարտության և զարգացման կուսակցությունը» դեռևս ոչ մի կերպ չի արտահայտել նախընտրական իր ծրագիրը։ «Միայն նոր կառավարության աշխատանքը սկսելուց հետո, երբ նրանք կարտահայտեն իրենց քաղաքականությունը, հնարավոր կլինի իրատեսականորեն գնահատել նրանց դիրքորոշումները», - ասաց Բայբուրդյանը։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ ընտրությունները Թուրքիայի համար դառնան նահանջ՝ բարձրաշխարհիկ պետության սկզբունքներից, Հայաստանի ԱԳ փոխնախարարը նշեց, որ այս պահին ցանկացած պատասխան կամ գնահատական կարող է միայն տեսական բնույթ կրել, «քանի որ մենք հիմնվում ենք միայն գործնական առարկայական գնահատականների վրա»։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: