487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գրանցվել է միգրացիայի դրական սալտո
15:09
25 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում գրանցվել է միգրացիայի դրական սալտո։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

Նրա խոսքերով, 2006թ. Հայաստան մուտք է գործել 22 հազար մարդ ավելի քան, դուրս է եկել երկրից։ «Ամեն տարի, նախորդի հետ համեմատած, ուղևորափոխադրումները աճում են 15-18%-ով», - ասաց Եգանյանը։ Միաժամանակ նա նկատեց, որ 2007թ. առաջին կիսամյակում այդ աճը կազմել է 36%։

Եգանյանը կանախտեսում է, որ 2007թ. արդյունքներով ուղևորափոխադրումների ընդհանուր հոսքը երկու անգամ մեծ կլինի 2002թ. ցուցանիշից և կկազմի 2 մլն. 200 հազ. մարդ։

«Սա խոսում է այն մասին, որ շատերն իրական հնարավորություն ունեն մեկնել Հայաստանից՝ տարբեր պատճառներով՝ ընտանեկան հանգամանքներ, սովորելու կամ բուժվելու նպատակով, ինչպես նաև՝ աշխատելու համար։ Բացի այդ, Հայաստանը հետաքրքրություն է ներկայացնում օտարերկրյա քաղաքացիների համար։ Այս ամենը վկայում է կենսամակարդակի բարձրացման մասին», - ասաց նա։

Եգանյանի խոսքերով, շատերը տրանսպորտի վերգետնյա տեսակը նախընտրում են օդայինից։ Այս համատեքստում նա հայտնեց, որ հայերը նախընտրում են հանգստանալ Սև ծովի ափին։

«Զանգվածային միգրացիայի շրջանը մնացել է անցյալում, և հիմա Հայաստանը գտնվում է ինտենսիվ ուղևորափոխադրումների փուլում», - ասաց նա։

Միգրացիան Հայաստանից անցել է երեք փուլով. Առաջին՝ մասսայական միգրացիայի փուլ՝ կապված տնտեսական խնդիրների և ղարաբաղյան պատերազմի հետ՝ 1992-94թթ-ին էր, երկրորդ փուլում՝ 1995-2002թթ., կայունացման տենդենց էր նկատվում, իսկ 2003թ.-ից մինչ օրս միգրացիոն հոսքերի ծավալը զգալիորեն կրճատվել է։ Բացի այդ, 2004թ.-ից նկատվում է ժամանողների թվի աճ՝ մեկնողների թվի համեմատ։  

Տարբեր գնահատականներով, վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանից  արտագաղթել է մոտ 1,5 մլն. մարդ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։