483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը քննում է Հայաստանում պետական կարիքների համար սեփականության օտարման նորմերի խախտման 18 գործ
14:52
25 Հուլիսի 2007

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում քննվում է Հայաստանում պետական և հասարակական կարիքների համար սեփականության օտարման նորմերի խախտման 18 գործ։ Այս մասին չորեքշաբթի «Պետական կարիքների զոհեր» սեմինարի ընթացքում հայտարարեց  G&I  ԲԲԸ-ի իրավաբան Արթուր Գրիգորյանը։

«Երևանի կենտրոնական փողոցների՝ իրենց տներից վտարված բնակիչների խնդիրը վերածվել է ազգային խնդրի», - ասաց նա։

Իրավաբանի կարծիքով, այս խնդիրները չեն կարող լուծում ստանալ Հայաստանում, և «տուժածների վերջին հույսը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն է»։

«Հայ դատավորները այս գործերով որոշումներ են կայացնում միայն այն անձանց օգտին, ովքեր նախկին բնակելի տների տեղում էլիտար շենքերի շինարարական աշխատանքներ են իրականացնում», - ավելացրեց իրավաբանը։

Միաժամանակ նա նշեց, որ այս պահի դրությամբ Եվրոդատարան ներկայացված պետական և հասարակական կարիքների համար սեփականության օտարման նորմերի խախտման գործերից մեկի վերաբերյալ որոշումն արդեն ընդունված է։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ Եվրոպական դատարանի ընդունած որոշման համաձայն, Երևանի բնակիչ Գ. Չխլյանին, որը նախկինում բնակվում էր նորակառույց Հյուսիսային պողոտայի տարածքում, Հայաստանի կառավարությունը լրացուցիչ վճարել է 150 հազ դոլարի չափով փոխհատուցում՝ արդեն վճարած 47 հազ. դոլարից բացի։   

Հիշեցնենք, որ Եվրոդատարանի փորձագետները Չխլյանի բնակարանը գնահատել են 190 հազ. դոլար, մինչդեռ հայկական կողմի գնահատմամբ այն արժեր 47 հազ. դոլար։

Սեմինարի կազմակերպիչն է «Պետական կարիքների զոհեր» հասարարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ։

Կառավարությունը  2001թ.-ից սկսեց Երևանի Հյուսիսային և Գլխավոր պողոտաների, ինչպես նաև կենտրոնական փողոցների բնակիչների բնակարանների հարկադիր օտարումը, ինչի արդյունքում մարդկանց մոտ առաջացան դժգոհություններ՝ կապված  բնակտարածքների փոխհատուցման չափի հետ։ Իրենց բնակարանները հարկադրաբար լքած քաղաքացիները հաճախ իրենց դժգոհությունն արտահայտում են հանրահավաքների տեսքով։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։