487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Կես միլիոն հայ է ներգրավված աշխատանքային միգրացիայի մեջ. Միգրացիոն գործակալության ղեկավար
14:14
25 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Մոտ կես միլիոն հայ է ներգրավված աշխատանքային միգրացիայի մեջ։ Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, ավելի քան մեկ տարի աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող անձանց թիվը կազմում է մոտավորապես 400-500 հազ. մարդ։

Բացի այդ, Եգանյանի խոսքերով, նրանցից մոտ 100 հազարը մարդիկ են, որոնք ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն։ «Գոյություն ունի հայերի որոշակի տոկոս, մարդիկ, որոնք արդեն 10 տարի ապրում և աշխատում են արտերկրում, իսկ առանց քաղաքացիության առկայության նրանց կյանքը  դժվարանում է»,- ասաց նա։

Եգանյանը նշեց, որ մեկ տարուց պակաս ժամանակով աշխատանքային միգրացիայի մեջ գնտվող անձանց թիվը կազմում է 50-70 հազար։

Միաժամանակ Միգրացիոն ծառայության պետը հայտնեց, որ Հայաստանում աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ, հատկապես, զբոսաշրջության և շինարարության ոլորտներում։

Եգանյանը նշեց, որ նոր օրենսդրության համաձայն, Հայաստանի աշխատաշուկայում թափուր տեղերի առաջացման դեպքում առաջնությունը կտրվի ՀՀ քաղաքացիներին,  դրանից հետո միայն՝ արտասահմանցիներին։

«Այսպիսով, մենք փորձում ենք կարգավորել Հայաստանի աշխատաշուկան՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով մեր քաղաքացիների աշխատանքի համար, ինչը կիրառվում է ամբողջ աշխարհում», - ասաց Եգանյանը։

Տարբեր գնահատականներով, վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 1,5 մլն. մարդ։ 80-ականների վերջին և 90-ականների սկզբին միգրացիոն հոսքերը հանրապետությունից եղել են բազմաթիվ և բազմաբնույթ, բայց ավելի ուշ դրանք ձեռք բերեցին ընդգծված տնտեսական բնույթ։

Փորձագետները միգրացիայի հիմնական պատճառներն են համարում աշխատանքի բացակայությունը, աշխատավարձի ցածր մակարդակը և ինքնուրույն տնտեսական գործունեություն վարելու դժվարությունները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։