477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Բարոնուհի Քերոլայն Քոքսը ողջունել է Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացումը
12:12
25 Հուլիսի 2007

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հերթական նախագահական ընտրությունների անցկացումը։ Այս մասին նա հայտարարել է երեկ Ստեփանակերտում իր գլխավորած պատվիրակության և Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ. պատվիակության կազմում են ամերիկացի և բրիտանացի մտավորականներ և ուսանողներ։   

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, բարոնուհին նշել է, որ միջազգային մակարդակով  ընտրությունները ճանաչվել են ազատ և արդար։  

Հանդիմպան ընթացքում Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Ղուլյանը ներկայացրել է հանրապետության քաղաքական և տնտեսական իրավիճակը ետպատերզամյան շրջանում, ինչպես նաև շոշափել է երկրում պետական շինարարության ընթացքին վերաբերող հարցեր։  

«Այս հանդիպումը տեղի է ունենում Ղարաբաղի համար կարևոր ժամանակաշրջանում։ Ընդամենը մի քանի օր առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընտրեց իր նոր նախագահին՝ ընտրությունների ժամանակ հերթական անգամ ապացուցելով  իր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին», - նշել է Ա. Ղուլյանը։

Հուլիսի 19-ի ընտրությունների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի նոր նախագահ  ընտրվեց ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը։

Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂՀ Սահմանադրությանը, հանրապետության գյուղատնտեսության զարգացման ուղիներին, ներդրումային քաղաքականությանը և այլ հարցերի։  

Ամերիկացի և բրիտանացի մտավորականների պատվիրակությանը Ստեփանակերտում ընդունել է նաև ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը և Հայ Առաքելայան եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը։

Բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է նաև ԼՂՀ Զոհված ազատամարտիկների ազգականների միության գրասենյակ, որտեղ միության նախագահ Գալինա Առուստամյանը բարոնուհուն է հանձնել ընկերության «Մայրական պատգամ» շքանշանը։

Պատվիրակության անդամներն այցելել են նաև Ստեփանակերտի՝ բարոնուհու անունը կրող Վերականգնողական կենտրոն, ինչպես նաև  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։  

Բարոնուհի Քերոլայն Քոքսի այցը Լեռնային Ղարաբաղ թվով 63-րդն է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: