486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-13
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինական գիտնականները ՆԱՏՕ-ի գումարով ստեղծել են թափանցիկ զրահ
18:32
24 Հուլիսի 2007

Խարկովյան Մոնոբյուրեղների ինստիտուտի գիտնականները մշակել են բարակ թափանցիկ զրահի արտադրության տեխնոլոգիա։ Այն կարող է դիմանալ դիպուկահարի հրացանից արձակած զրահախոց փամփուշտի հարվածին, լրագրողներին հայտնել է կորունդի մոնոբյուրեղների բաժնի ղեկավար Լեոնիդ Լիտվինովը։

Նրա խոսքերով, զրահն ունի ապակուց, պլաստմասայից և շափյուղայից պատրաստված «եռաշերտ բուտերբրոդի» տեսք։ «Շափյուղայի խնդիրն է՝ կոնուսային փամփուշտը վերածել ցիլինդրայինի։ Իսկ մյուս շերտերի խնդիրն է՝ պահել այն իրենց հաստության մեջ»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ ասել է Լիտվինովը։

Մոնոբյուրեղների ինստիտուտում զրահների համար օգտագործվող շափյուղաներն արհեստական են, բայց ամրությամբ զիջում են միայն ալմաստին։ «Շափյուղայի շերտին բախվելով՝ փամփուշտը սեղմվում է, հետևաբար, հարվածն արդեն թուլացած է, և այն կարող է պահել անգամ ոչ հաստ ապակին»,- նշել է նա։

Հետազոտություններն իրականացվում են ՆԱՏՕ-ի պատվերով և միջոցներով։ Բարակ զրահի առաջին փորձարկումները խարկովյան գիտնականները կատարել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության թույլտվությամբ և օգնությամբ։ Փորձարկվող շերտերի վրա կրակել են Կալաշնիկովի ինքնաձիգից։  

Այսօր, Լիտվինովի խոսքերով, փորձարկումները շարունակվում են Ռուսաստանում։ Խարկովյան գիտնականների աշխատանքի արդյունքներով արդեն հետաքրքրվել են ռուսական հատուկ ծառայությունները և հեղինակավոր ավտոմոբիլային ձեռնարկությունները, հաղորդել է ինստիտուտի աշխատակիցը։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: