484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Էկոլոգիական հասարակական դաշինքը կոչ է անում երևանցիներին՝ ակտիվ լինել բնապահպանական պայքարում
17:49
24 Հուլիսի 2007

Երևան, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. էկոլոգիական հասարակական դաշինքը, որը միավորում է 32 հասարակական կազմակերպություններ, կոչ է հղել երևանցիներին՝ մասնակցելու հուլիսի 26-ին կայանալիք բացօթյա մամուլի ասուլիս-ակցիային։ Այն տեղի կունենա Օպերայի այգում՝ Առնո Բաբաջանյանի արձանին կից տարածքում. «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Էկոլոգիական հասարակական դաշինքից։

Երևանցիներին հղած դիմումի մեջ նշվում է, որ ակցիայի առիթը Օպերայի այգում՝ Կարապի լճի հարևանությամբ նախատեսվող շինարարության համար ահռելի փոսի առաջացման փաստն էր։ Դաշինքի ներկայացուցիչների բարձրացրած աղմուկից հետո շինարարությունը կարծես թե կանգնեցվել է, սակայն այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ում էր պատկանում այն և ինչ կառույց էր նախատեսվում այդտեղ։ Այդ պատճառով դաշինքը որոշել է լցնել այդ «ոչ ոքու» փոսը՝ կոչ անելով երևանցիներին՝  վերը նշված օրը և ժամին հավաքվել փոսի կողքին, բերել «մի բուռ» հող և լցնել այդ փոսի մեջ։ Դաշինքում համոզված են, որ դա կլինի իրենց ներդրումը՝ ապօրինի շինարարական բիզնեսի դեմ պայքարում։

Միջոցառմանը մասնակցելու են հայտնի հասարակական գործիչներ, որոնք ելույթ կունենան ակցիային հաջորդող  մամուլի ասուլիսի ժամանակ։

էկոլոգիական հասարակական դաշինքի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, «Մենք դեմ ենք բոլոր այն քայլերին, որոնք առաջացնում են էկոլոգիական աղետ մեր քաղաքում։ Վերջին տասը տարիների ընթացքում շինարարական բիզնեսը նպատակասլաց ոչնչացնում է քաղաքի կանաչ գոտիներն ու պատմա-մշակութային հուշարձանները՝ վերածելով մայրաքաղաքը ասֆալտ-բետոնային անապատի»։

Դաշինքում համոզված են, որ քաղաքացիների ակտիվ մասնակցությունից կախված կլինի Երևանի հետագա ճակատագիրը։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։