478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Արձակուրդների ժամանակահատվածում ՀՀ ՃՈ-ն ուժեղացրել է Երևան-Սևան ավտոմայրուղու հսկողությունը
16:34
24 Հուլիսի 2007

Արձակուրդների շրջանում Հայաստանի ճանապարհային ոստիկանությունն ուժեղացրել է Երևան-Սևան ավտոմայրուղու հսկողությունը։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հաղորդեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության վարչության պետ, գնդապետ Իշխան Իշխանյանը։

 «Շաբաթ-կիրակի օրերին Սևանա լիճ ավտոհոսքի աճի կապակցությամբ Ճանապարհային ոստիկանության հատուկ սռորաբաժանումն իրականացնում է  ուղեկցում, ինչի արդյունքում հաջողվել է կրճատել վթարային իրավիճակների թիվը»,- ասաց նա։
 
Իշխանյանը նշեց նաև, որ Երևան-Սևան մայրուղու դիտարկումը տեղափոխվող տեսախցիկի միջոցով կոնկրետ արդյունքներ է տվել։

Նրա խոսքերով, երկու ժամում գրանցվել է արագության գերազանցման 60 դեպք և, համապատասխանաբար, կազմվել են արձանագրություններ։

Այս կապակցությամբ նա հայտնեց, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության համակարգում նախատեսված են բարեփոխումներ։ Մասնավորապես, իրավական դաշտի ապահովումից բացի բարեփոխումներ են ենթադրվում նաև ոստիկանության տեխնիկական հագեցվածության և անվտանգ փոխադրման համար պայքարի ոլորտներում։

«Ներկայում Ճանապարհային ոստիկանության ուժերը թույլ չեն տալիս լիարժեք իրականացնել ծառայությունը, և հիմնական բարդությունը տեխնիկական հագեցածությունն է»,- նշեց նա։

Բացի այդ, Իշխանյանը նկատեց, որ Ճանապարհային ոստիկանության առջև ծառացած է միջպետական նշանակության ճանապարհներին կոռուպցիոն վտանգների կրճատման կարևոր խնդիրը։

«Բարեփոխումների տեսակետից մենք լուրջ խնդիրներ ունենք և պայքարում ենք դրանց դեմ։ Կարծում եմ, մոտ ապագայում կկարողանանք լուծել մեր առջև դրված խնդիրները»,- հավելեց նա։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: