486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում պահպանվել է երթևեկության կանոնների խախտումների մակարդակը. Ճանապարհային ոստիկանություն
16:21
24 Հուլիսի 2007

Հայաստանում պահպանվել է երթևեկության կանոնների խախտումների մակարդակը։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հաղորդեց հանրապետության ճանապարհային ոստիկանության վարչության պետ, գնդապետ Իշխան Իշխանյանը։

Նրա խոսքերով, 2007թ. առաջին կիսամյակում գրանցվել է երթևեկության կանոնների 37 հազ. խախտում, և այդ ցուցանիշը չի փոխվել՝ 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ։

Իշխանյանը միաժամանակ հաղորդել է, որ երկու անգամ կրճատվել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերը։ 2007թ. առաջին կիսամյակում գրանցվել է նման խախտումների 408 դեպք՝ 2006թ. 1191-ի դիմաց։

Նա հավելել է նաև, որ հաշվետու շրջանում ուղևորների կանոնավոր փոխադրումների խախտումների 2770 դեպք է գրանցվել՝ 2006թ. նույն ժամանակահատվածի 2100-ի դիմաց։ 

Իշխանյանը հայտնեց, որ ճանապարհային ոստիկանությունում հաշվառված է 350 հազ. տրանսպորտային միջոց, որից 30 հազարն անհատական օգտագործման միջոցներ են։ «2006թ. ընթացքում տրանսպորտային միջոցների պարկն աճել է 25 հազարով, իսկ 2007թ. ընթացքում՝ 16 հազարով»,- ասաց նա։

Նա տեղեկացրեց նաև, որ 2006թ. տրվել է 33,2 հազ., իսկ 2007թ. 6 ամիսների ընթացքում՝ 17 հազ. վարորդական իրավունք։Նրա խոսքերով,  կես տարվա ընթացքում տեխնիկական զննման է ենթարկվել 74486 միավոր տրանսպորտային միջոց, ինչը կազմում է ընդհանուր թվի 21,5% -ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: