478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը պատրաստ է համագործակցել ԵԱԶԲ-ի հետ
16:14
24 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցելու` ՀՀ կառավարության պատրաստակամության մասին։

Այս մասին վարչապետը հայտարարեց երեքշաբթի Երևանում՝ ԵԱԶԲ վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի հետ հանդիպման ժամանակ։

«Վարչապետը ողջունել է մեր երկրում փոխշահավետ եւ հեռանկարային ծրագրեր իրագործելու Եվրասիական զարգացման բանկի ցանկությունը»,- «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խոշոր բանկերի հետ համագործակցության  որոշակի փորձ ունի, և հանրապետության կառավարությունը պատրաստ է համագործակցություն ծավալել նաև ԵԱԶԲ-ի հետ։

Ֆինոգենովը վարչապետին ներկայացրել է արդեն կայացած և ԱՊՀ անդամ մի շարք երկրներում ներդրումային ծրագրեր իրականացնող Եվրասիական զարգացման բանկի նպատակը և շուրջ մեկամյա գործունեության արդյունքները:

Նա նշեց, որ բանկը նպատակ ունի նպաստել Համագործակցության անդամ պետությունների տնտեսական զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, ազգային բանկային համակարգի ամրապնդմանը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանը, մասնավորապես, տրանսպորտի և  էներգետիկայի ոլորտներում։ Ֆինոգենովը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունների և հեռանկարային ոլորտների մասին, որը կարող է համագործակցության հիմք դառնալ:

Իր հերթին ՀՀ վարչապետը, բացի տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներից, նշել է նաև լեռնարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, աջակցությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը։

Վարչապետը համաձայնել է շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ու բանկի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային համատեղ խումբ ձևավորելու առաջարկին, որը համագործակցության այս և այլ հնարավորություններն ավելի հանգամանորեն կքննարկի ու գործնական առաջարկություններ կներկայացնի:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: