487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երիտասարդության տարբերությունների և նմանությունների մասին պատմող տեսաֆիլմի շնորհանդեսը
15:44
24 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/. Երևանում երեքշաբթի տեղի ունեցավ «Երիտասարդություն՝ քայլ առաջ» ռուսերեն տեսաֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է Կովկասի չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երիտասարդների տարբերությունների և նմանությունների մասին։

Ինչպես շնորհանդեսի ժամանակ հայտնեց սցենարի հեղինակ, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանը, ֆիլմի նկարահանումները կատարվել են կովկասյան չորս պետությունների տարածքներում՝ Եվրախորհրդի Երիտասարդական հիմնադրամի «Բոլորը տարբեր են, բոլորը՝ հավասար» քարոզչական արշավի շրջանակներում։

«Մենք պետք է փորձենք լուծել մեր երկրների միջև առկա հիմնախնդիրները։ Այդ հիմնախնդիրների մասին խոսվում է մշտապես, բայց կոնկրետ որոշումներ չեն նախաձեռնվում։ Եվ մեր ֆիլմը, կարելի է ասել, մեկ քայլ առաջ է այդ ճանապարհին»,- ասաց նա։

Սցենարի հեղինակի խոսքերով, նախագծի մասնակից-երկրների երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում ստեղծագործական խումբը ոչ մի խնդրի չի բախվել։ «Ֆիլմում ներկայացված են երկու հակամարտությունների՝ Հայաստան-Ադրբեջան և Ռուսաստան-Վրաստան, նախապատմությունները և ժամանակակից մոտեցումները», - ավելացրեց նա։

Ֆիլմի սյուժեի մասին խոսելով՝ Ավետիսյանը պարզաբանեց, որ ֆիլմի գլխավոր հերոսուհին մի փոքր էքսկուրս է կատարում կովկասյան չորս երկրների պատմության մեջ։ «Հերոսուհին իր մտքերը գրառում է օրագրում, հետո նրա մտքերը վերածնվում են տեսակադրերի մեջ», - ավելացրեց հեղինակը։

Նրա խոսքերով, «Երիտասարդություն՝ քայլ առաջ» ֆիլմն ունի նաև ուսուցողական գործառույթ, քանի որ հանդիսատեսին ծանոթացնում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի պատմության, մշակույթի, կրոնի, ազգային ավանդույթների հետ։

«Երիտասարդություն՝ քայլ առաջ» նախագծի հեղինակը Ատոմ Մխիթարյանն է, ռեժիսորը՝ Շահեն Նազարենկոն, ֆիլմի երաժշտական մասն ապահովել է հայկական The Armenoids խումբը։

Քսաներեքրոպեանոց «Երիտասարդություն՝ քայլ առաջ» ֆիլմը պատրաստել է Երիտասարդական ակումբների դաշնությունը, որը գործում է ինչպես Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, այնպես էլ՝ Ռուսաստանում, ԵԽ Երիտասարդական հիմնադրամի 5 հազ. եվրո ֆինանսական աջակցությամբ։

Հետագայում նախատեսվում է պատրաստել տեսաֆիլմի հայերեն և անգլերեն տարբերակները։ Ֆիլմը կտարածվի եվրոպական տարբեր երկրներում, ինչպես նաև կցուցադրվի միջազգային երիտասարդական համաժողովների և ֆորումների ժամանակ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։