480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Վեհափառը օրհնության գիր է շնորհել Ռուբեն Շարբաթյանին
12:44
24 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Ռուբեն Շարբաթյանին  շնորհել է օրհնության գիր` Գևորգյան Հոգևոր Ճեմարանում դասավանդման ընթացքում և Մայր Տաճարի երգչախմբի ղեկավարի պաշտոնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռին բերած բազմամյա ծառայության համար: Այս մասին երեքշաբթի «ՙՆովոստի Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակրգից։

«Ջութակահարի գործիքը ջութակն է, դաշնակահարի գործիքը դաշնամուրն է, իսկ իմ գործիքը երգչախումբն է: Առանց երգչախմբի ես ոչինչ անել չեմ կարող: Հետևաբար այս գնահատնքը հասցագրված է նաև երգչախմբի յուրաքանչյուր անդամի»,-ասել է  իր խոսքում մաեստրո Ռուբեն Շարբաթյանը՝ Վեհափառ Հայրապետի գնահատնքն իր համար մեծ պատիվ համարելով և պարտավորվածություն հայտնելով այսուհետ առավել մեծ նվիրվածությամբ իր ծառայությունը բերել Հայ Եկեղեցուն և Մայր Աթոռին:

Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել տիար Շարբաթյանին նրա արդյունաշատ աշխատանքի ու ծառայության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է այն մեծ դերը, որ երգչախումբն իր կատարումներով ունի եկեղեցում` աղոթական և վեհացման մթնոլորտի ստեղծման մեջ: Նորին Սրբությունն ընդգծել է նաև, որ ի տարբերություն տարբեր բեմահարթակներում հնչող երգեցողության` եկեղեցում երգեցողությունն աղոթք է։

 «Մայր Տաճարն Աստծո բնակավայր է, Աստծո տուն է, և այնտեղ ձեր երգեցողությամբ դուք պաշտամունք եք մատուցում Աստծուն, և ձեր այդ ծառայությունը պետք է լինի ձեր կարողությունների և ձեր հոգու լավագույնը», - նշել է Նորին Սրբությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։