487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կարող է զբոսաշրջության խոշոր կենտրոն դառնալ – Տնտ. զարգացման նախարարություն
18:45
23 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը կարող է դառնալ համաշխարհային զբոսաշրջության կենտրոններից մեկը։ Այս մասին շաբաթ լրագրողներին հայտնել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության  զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքերով, զբոսաշրջության մրցունակության բարձրացման համար, անհրաժեշտ է ճիշտ և արդյունավետորեն օգտագործել ոլորտի գրավիչ կողմերը։

«Զբոսասշրջության զարգացման համաշխարհային միտումներն այսօր հանգեցրել են նրան, որ զբոսաշրջիկներն ավելի են հետաքրքրվում տեղի բնակչության հետ շփումներով, ուզում են իրենց ընդունված լինել տվյալ երկրում, ծանոթանալ ժողովրդի ավանդույթներին»,- ասաց Մ. Ապրեսյանը։

Այս իմաստով նա կարևորել է այն, որ Հայաստանի հիմնական գրավչությունը նրա բնակչությունն է՝ համընհանուր ճանաչում ստացած հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ։ «Լինելով առաջին քրիստոնեական երկիրը, ինչպես նաև ունենալով հարուստ պատմա-մշակութային ժառանգություն և հսկայական սփյուռք՝ Հայաստանը պետք է ակտիվորեն օգտագործի այդ հնարավորությունները»,- նշեց նա։

Ապրեսյանն ասաց, որ զբոսաշրջության զարգացումն անմիջականորեն կանդրադառնա բնակչության կենսամակարդակի վրա։ Մասնավորապես, արդեն այսօր կարգի են բերվում ենթակառույցները, ինչը դեռ 10 տարի առաջ անհնար էր թվում։

Նրա խոսքերով, հայկական զբոսաշրջության քարոզչության հիմնական նպատակը արտասահմանում այն հրապուրիչ դարձնելն է, ինչի համար երկրի զբոսաշրջության համար բարենպաստ իմիջի ձևավորման ռազմավարություն է իրականացվում։

Այս նպատակով իրականացվում են գովազդային հրատարակումներ, որոնք տարածվում են աշխարհում, մարքեթինգային քաղաքականության շրջանակներում։ 2001-ից գործում է Զբոսաշրջության զարգացման գործակալությունը, տուրիստական գործակալների և օտարերկրյա լրագրողների համար իրականացվում են ճանաչողական շրջագայություներ։

Բացի այդ, Ապրեսյանի հաղորդմամբ, Հայաստանը մասնակցում է միջազգային տարբեր հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին, ինչը ևս թույլ է տալիս ներկայացնել հայկական զբոսաշրջության ապրանքն արտասահմանում։

2006-ից Հայաստանը երկու գովազդային հոլովակ է ներկայացնում CNN-ի և EuroNews-ի եթերում, որոնց հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես վստահ, կայուն, անվտանգ և ներդրումների ու զբոսաշրջության համար բարենպաստ երկիր»,- ասաց Ապրեսյանը։

2006-2007թթ. զբոսաշրջության համաշխարհային մրցունակության մասին Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցում, Հայաստանը 124 երկրների շարքում Զբոսաշրջության համաշխարհային մրցունակության սանդղակում գրավում է 74-րդ տեղը։

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն Վրաստանին (66-րդ տեղ) և Ռուսաստանին (68-րդ տեղ)։ Հայաստանի մյուս հարևանը՝ Ադրբեջանը զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը։

Զեկույցում Հայաստանի առավելությունների շարքում նշվում են սանիտարա-հիգիենիկ պայմանները, զբոսաշրջիկների անվտանգությունը, զբոսաշրջության ոլորտի գնային մրցունակությունը, երկրում զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: