486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂՀ նախագահական ընտրությունները
17:20
23 Հուլիսի 2007

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունները։

«Ընտրությունների անցկացումը Արցախի բնակչության ժողովրդավարացման և օրենքի գերակայության ապահովման երաշխիքներից մեկն է։ Օրիանական ճանապարհով ընտրված իշխանություններն ապահովում են տարածաշրջանի անվտանգությունը և կայունությունը, նույնիսկ ղարաբաղյան հիմնահարցի վերջնական կարգավորման բացակայության պայմաններում»,- նշվում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երկուշաբթի փոխանցված հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ  ԵԱՀԿ և մի շարք այլ միջազգային կազմակերպություների փաստաթղթերում հստակորեն նշվում է, որ Լեռնային-Ղարաբաղը պետք է լինի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման կողմերից մեկը, բայց նշվում է նաև, որ ԼՂՀ ժողովուրդը պետք է ներկայացնեն ընտրված իշխանությունները։

«Արցախի ժողովուրդը վճռականորեն է տրամադրված բանակցային ճանապարհով Լեռնային-Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման և վերջնական խաղաղության ձեռքբերմանը»,- նշվում է հայտարարության մեջ։

«Ի տարբերություն մյուս հակամարտությունների՝ Լեռնային-Ղարաբաղի բնակչությունը ստիպված է եղել անընդհատ ապահովել իր անվտանգությունն առանձ միջազգային հանրության օգնության։ Նույն կերպ ԼՂՀ ժողովուրդը հաջողության է հասել նաև ժողովրդավարական գործընթացների և ներքին կայունության ապահովման ուղղություններով»,- նշվում է փաստաթղթում։ ԼՂՀ այս և նախորդ ընտրությունների անտեսումն անարդարացի է, և ուղղակիորեն հակասում է ժամանակակից քաղաքական արժեքներին, կարծում են ԱԳՆ-ում։

«Ավելին, նման մերժողական քաղաքականությունը չի կարող հասկանալի լինել, քանի որ աշխարհի մյուս տարածաշրջաններում, որտեղ ևս չկա վերջնական քաղաքական կարգավիճակ և հակամարտություները դեռևս կարգավորված չեն, նման ընտրություններն արժանանում են խրախուսման և աջակցման»,- նշվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած հերթական նախագահական ընտրություններում հաղթել է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյանը։ Երկրի ԿԸՀ-ի տվյալներով նրա օգտին են քվեարկել 59 հազ. 326 քաղաքացիներ, կամ ընտրողների ընդհանուր թվի (92 հազ. 114 մարդ) 85,12% -ը։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: