478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահական ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին. Դիտորդներ Հայաստանից
16:13
23 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում համապատասխանում էին ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին և ԼՂՀ ազգային օրենսդրությանը։ Այս մասին  ասված է  ՀՀ ԱԺ-ի՝ ԼՂՀ նախագահական ընտրություններին հետևող պատվիրակության նախնական եզրակացության մեջ, որը տեղադրված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում։

Փաստաթղթում նշված է, որ «ընտրությունները ստացել են հասարակական լայն աջակցություն, այս ընտրությունները մեկ անգամ եւս ցույց են տվել, որ Լեռնային Ղարաբաղում առկա է ընտրությունների ինստիտուտը որպես ժողովրդավարական իշխանություն ձեւավորելու անհրաժեշտ տարրի ըմբռնումը»:

Հայ խորհրդարանականների կարծիքով, իշխանություններն, ընդհանուր առմամբ, քաղաքական կամք  են ցուցաբերել՝ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու գործում, «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  գովասանքի արժանի ջանքեր է գործադրել այս ընտրությունները արհեստավարժորեն եւ վստահության արժանի կերպով անցկացնելու համար»:

«Տեխնիկական բնույթի առանձին խախտումները, որոնք արձանագրվել են դիտորդների կողմից քվեարկության օրը, ընդհանուր առմամբ, չեն կարող ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա», ասված է նախնական եզրակացությունում:

Դիտորդական առաքելությունը նշել է դրական պահերը, որոնք հուլիսի 19-ի ընտրություններն առանձնացնում են նախորդների։

Մասնավորապես, ընդգծվում է քվեարկության թե օրենսդրական հիմքի, թե գործընթացի բարելավումը, ԿԸՀ թափանցիկության և արհեստավարժության  բարձրացումը։ Ընդգծվում են նաև ընտրական ցուցակների բարելավմանն ուղղված քայլերի մասին։

Հայ դիտորդներն ընդգծել են, որ նախընտրական փուլն անցել է ազատ և հանգիստ մթնոլորտում, նշելով նախընտրական արշավի բարձր մակարդակը, տեղի ոչ կառավարական կազմակերպությունների դրական ներգրավվածությունը նախընտրական փուլում, քաղաքական կուսակցությունների անհրաժեշտ ներկայացման ապահովումը բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովներում, ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովումը, ինչպես նաև հաշմանդամների համար հասանելի ընտրական տարածքների ապահովումը։

Փաստաթղթում, միաժամանակ, նշվում է, որ ընտրական գործընթացի որոշ ասպեկտներ ենթակա են քննարկման, որպեսզի հետագայում ապահովեն անհանգստության տեղիք տվող հիմնախնդիրների զարգացումն ու լուծումը։

Մասնավորապես, փաստաթղթում խոսվում է նախընտրական շրջանում առանձին թեկնածուների հնչեցրած բողոքների մասին,  որոնք իբրև թե կատարվել են  իշխանության միջին և ցածր շղթաներում վարչական ռեսուրսի օգտագործման  փորձեր։  Հայ պատգամավորները նշել են, որ այդ փորձերը կրել են չպլանավորված բնույթ և հանդիսացել են առանձին մանր չինովնիկների չափազանց փութաջանության օրինակ։

ՀՀ ԱԺ դիտորդական առաքելությունը կոչ է արել ղարաբաղյան կողմին աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված պաշտոնատար անձանց մանրակրկիտ վերապատրաստմանն ուղղված ջանքերին, հատկապես ձայների հաշվառման և հանրագումարի բերման ընթացակարգի ոլորտում՝ արհեստավարժական չափանիշների բարձրացման եւ օրինական կարգադրությունների ու վարչարարական կանոնների իրականացման ապահովման նպատակով։

Հերթական նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում տեղի ունեցան հուլիսի 19-ին։ Անցյալ շաբաթ օրը ԼՂՀ ԿԸՀ նիստի ժամանակ ամփոփվեցին նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները և ստորագրվեց որոշում՝ Բակո Սահակյանի Լեռնային Ղարաբաղի նախագահ ընտրվելու մասին։

Նրա թեկնածության օգտին քվեարկել էին ԼՂՀ 59 հազ. 326 քաղաքացիներ կամ ընտրողների ընդհանուր թվի 92 հազ. 114 մարդու 85,12%-ը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։