478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+33
Եղանակը Երևանում
Հայ
Գազիֆիկացման մակարդակով Հայաստանը աշխարհի առաջատար երկրների շարքում է
14:58
23 Հուլիսի 2007

Գազիֆիկացման մակարդակով Հայաստանն աշխարհի առաջատար երկրների շարքում է։ Այս մասին երկուշաբթի՝ ընկերության կտրոնային բաժնետոմսերի տարաբաշխման շնորհանդեսի ժամանակ հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։

Նա տեղեկացրեց, որ 2002 թ.-ից մինչև 2007 թ.-ի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գազիֆիկացման մակարդակը հնարավոր դարձավ հասցնել 87,3%-ի՝ ի տարբերություն գազիֆիկացման ծրագրի իրականացումից առաջ արձանագրված 21%-ի։

Կարապետյանը նշեց, որ մինչ տարեվերջ, երբ նախատեսում է ավարտել ծրագիրը, Հայաստանի գազիֆիկացման մակարդակը կաճի մինչև 89,8%։

«Դեռևս 2006 թ.-ին Հայաստանը ԱՊՀ երկրներից ամենագազիֆիկացվածն էր, իսկ այսօր մենք կարող ենք արձանագրել, որ աշխարհի ամենագազիֆիկացված երկիրն ենք։ Քիչ են այն երկրները, որոնք այս ցուցանիշից բարձր ցուցանիշ ունեն, առավելագույնը՝ 5-6 երկիր», - ասաց նա։

Այժմ Հայաստանում բնական գազ ստանում է 446 բնակավայր, որոնցից 98-ը նախկինում գազիֆիկացված չէր։ Բնակչության շրջանում բնական գազ օգտագործող բաժանորդների ընդհանուր թիվը 2002 թ.-ի 112 հազարի համեմատ 2007 թ.-ի առաջին կիսամյակում դարձել է 468 հազար։

Այժմ հասարակության կողմից օգտագործվող գազաբաշխիչ ցանցերի երկարությունը 11,5 հազ. կմ-է։

Երկրի բնակավայրերի գազամատակարարման և գազիֆիկացման վերականգնումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործունեության առաջնային ուղղություններից է։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: