486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայում ամփոփվեցին Հայաստանի պատմության և մշակույթի մասին մանկական մրցույթի արդյունքները
13:57
23 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/. Ուկրաինայում ամփոփվեցին Հայաստանի պատմության ու մշակույթի և այդ երկրում բնակվող հայերի մասին՝ համաուկրաինական մրցույթի արդյունքները։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից, մրցույթին մասնակցել է ավելի քան 400 աշակերտ, որոնցից 330-ը՝ ծագումով հայեր։ Մրցութային հանձնաժողով էր ներկայացվել մոտ 200 ստեղծագործական աշխատանք՝ Ուկրաինայի 21 շրջանների 150 միջնակարգ դպրոցներից և վարժարաններից։

Մրցույթի արդյունքներով, 24 հեղինակ արժանացավ առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի հաղթողի կոչման՝ երեք հիմնական անվանակարգերում՝ «Հայաստան-Ուկրաինա. պատմա-մշակութային երկխոսություն», «Պոեզիա» և «Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմը»։

Մրցույթի 42 մասնակից արժանացել է հաղթողի կոչման՝ տարբեր անվանակարգերում («Ստեղծագործական ներկապնակ», «Գրական ստեղծագործություն», «Գիտական ռեֆերատ» և «Բացահայտում»)։Բացի այդ, 39 հեղինակ դարձել է մրցույթի դափնեկիր, իսկ 56-ն արժանացել է շնորհակալագրի։

Մրցույթի հաղթողների հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Կիևում։ Պատվոգրերը և շնորհակալագրերը հաղթողներին հանձնել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը։

Որոշվել է, որ այս մրցույթի հաղթողները կմասնակցեն «Մենք բոլորս քո զավակներն ենք, Ուկրաինա» փառատոնին, որը կկայանա հուլիս-օգոստոս ամիսներին՝ «Երիտասարդական գվարդիա» երիտասարդական կենտրոնում՝ Սև ծովի ափին։

Հայաստանի պատմության ու մշակույթի և Ուկրաինայում բնակվող հայերի մասին համաուկրաինական մանկական մրցույթի կազմակերպիչներն էին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունը՝ Ուկրաինայի հայերի միության հետ համատեղ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։