480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը Սևանում բացեց հանրապետությունում առաջին՝ վինդսերֆինգի կենտրոնը
12:54
23 Հուլիսի 2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շաբաթ օրը Սևանա լճի ափին բացեց հանրապետությունում առաջին՝ վինդսերֆինգի կենտրոնը։

Ինչպես կենտրոնի բացման արարողության ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը, հանրապետության ջրային մարզաձևերի սիրահարները վերջապես հրաշալի ակումբ ստացան Սևանա լճի ափին։

«Արդեն վաղուց, գրեթե ուսանողական տարիներից, ես այսքան շատ առագաստներ չեմ տեսել Սևանա լճի վրա։ Մենք վինդսերֆինգը վերածնում ենք Հայաստանում և փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել առագաստային սպորտի զարգացման համար», - ասաց նախագահը, որը վինդսերֆինգի և առագաստային սպորտի մեծ սիրահար է։

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի խոսքերով, Սևանա լճի ափին նման կենտրոնի բացումը խթան կհանդիսանա՝ Հայաստանում ջրային մարզաձևերի զարգացման համար։

Նախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ վինդսերֆինգի կենտրոնի կառուցման ծախսերն իր վրա է վերցրել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իսկ կենտրոնի շահագործման ծախսերը՝ ՀՀ սպորտի նախարարությունը։

«Արդյունքում, Հայաստանում հայտնվեց նման կենտրոն, որն ունի լավ նյութա-տեխնիկական բազա և մարզագույք», - ասաց նա, ավելացնելով, որ կենտրոնում մարզումներն արդեն սկսվել են։

Գրիգորյանը հայտնեց, որ վինդսերֆինգի կենտրոնում ուսուցումը լիովին անվճար է լինելու, բոլոր ծախսերը ծածկելու է ՀՀ սպորտի նախարարությունը։  

Վինդսերֆինգի սևանյան կենտրոնի տնօրեն Մհեր Թովմասյանը լրագրողներին հայտնեց, որ ներկայումս կենտրոնում մարզվում է 7-ից 18 տարեկան 60 երեխա։

Հետագայում, ինչպես նշեց տնօրենը, կենտրոնի սաները կարող են մասնակցել միջազգային առաջնությունների և մրցանակային տեղեր շահել։

«Ներկայումս կենտրոնն ունի սերֆինգի և առագաստի 40 տախտակ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի և տարբեր ուժգնության քամու համար», - ավելացրեց նա։

Վինդսերֆինգի կենտրոնի կառուցման և տեխնիկական հագեցման համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը տրամադրել էր 257 մլն. դրամ (մոտ $767 հազ.), շինարարությունը սկսվել էր 2006թ. նոյեմբերին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: