478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը և խորհրդարանի խոսնակը շնորահավորել են Բակո Սահակյանին՝ Ղարաբաղի նախագահ ընտրվելու կապակցությամբ
12:23
23 Հուլիսի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Բակո Սահակյանին՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Համոզված եմ, որ Դուք, օգտվելով Արցախի ժողովրդի անվերապահ աջակցությունից, կշարունակեք Ձեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության պետականության ամրապնդման և զարգացման, ժողովրդի բարեկեցության ապահովմանն ուղղությամբ», - ասվում է ՀՀ վարչապետի շնորհավորական ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրվել ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իր ուղերձում Սարգսյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ում ժողովրդավարական չափանիշներով նախագահական ընտրությունների անցկացումը հաստատում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության կայացման գործընթացի անդառնալիությունը։ ՀՀ վարչապետը Ղարաբաղի նորանշանակ նախագահին հաջողություններ է մաղթել իր բարձր պաշտոնում՝ ի բարօրություն Արցախի պետության ու ժողովրդի։  

Իր հերթին ՀՀ Ազգային ժողովի խոսնակը նշել է, որ  ընտրությունների ընթացքում գրանցված մեծ հաջողությունը հիանալի հիմք է ինչպես Լեռնային Ղարաբաղի պետության հետագա ամրապնդման և Արցախի հերոսական ժողովրդի բարեկեցության ապահովման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչման համար։

«Համոզված եմ, որ Ձեր փորձը և նվիրվածությունը Արցախի հաջորդական և նպատակաուղված զարգացման երաշխիքն են», - «Նովոստի-Արմենիային» մեջբերեցին Տ. Թորոսյանի խոսքերը՝ ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում։

Հայաստանի խորհրդարանի խոսնակը վստահեցրել է, որ Սահակյանն ունի  Հայաստանի ԱԺ լիակատար աջակցությունը և նրան հաջողություններ է մաղթել՝ ի բարօրություն Լեռնային Ղարաբաղի հանրապետության և նրա ժողովրդի։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: