485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահական ընտրությունները փայլուն էին
12:00
23 Հուլիսի 2007

ԼՂՀ նախագահական ընտրությունները փայլուն էին։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանում սերֆինգ-կենտրոնի բացման արարողությունից հետո։

«Շնորհավորում եմ ղարաբաղի ժողովրդին և նորընտիր նախագահին՝ ընտրվելու կապակցությամբ, ընտրությունները շատ լավ էին կազմակերպված»,-ասել է նախագահը։

Նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունները շատ ուշադիր հետևում էին ընտրությունների, նաև՝ նախընտրական քարոզարշավի ընթացքին։

«Հայաստանի իշխանությունների կողմից ԼՂՀ նախագահական ընտրությունների անցկացմանը որևէ միջամտություն չի եղել։  Ոչ ես, ոչ վարչապետը չենք մեկնել Ղարաբաղ, թեև նման հնարավորություն ունեինք։ Մենք ամեն ինչ թողել էինք ղարաբաղի ժողովրդի հայեցողությանը, որպեսզի հաղթողը որոշվեր քարոզարշավի  և արդար քաղաքական պայքարի արդյունքում»,-ասել է Քոչարյանը։

Նա, միաժամանակ, նշել է, որ ընտրությունները մեծ նշանակություն ունեն՝ ԼՂՀ միջազգային ճանաչման առումով։

Այս առումով ՀՀ նախագահը կոչ է արել չհավատալ՝ միջազգային հանրության կողմից նախագահական ընտրությունների արդյունքների՝ իբր ճանաչման կամ չճանաչման մասին խոսակցություններին։

«Ընտրությունները երբեք չեն անցկացվում արտաքին ուժերի համար՝ Բրյուսելի, Վաշինգտոնի կամ Մոսկվայի համար։ Ժողովուրդը ընտրություն է անցկացնում՝ իր կյանքի արդար կազմակերպման համար»,- ընդծեց նա։

Հայաստանի ղեկավարը միաժամանակ ասել է, որ ԼՂՀ-ում ազատ և արդար ընտրությունների անցկացումը մեկ քայլ առաջ կլինի՝ հանրապետության՝ ժողովրդավարության ուղիով զարգացման ճանապարհին։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։