486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ԼՂՀ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները
11:09
23 Հուլիսի 2007

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ օրն ունեցած նիստի ժամանակ ամփոփեց ԼՂՀ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, նիստի ընթացքում ԿԸՀ անդամները ստորագրեցին Բակո Սահակյանին՝ ընտրողների ճնշող մեծամասնությամբ, ԼՂՀ նախագահ ընտրելու մասին որոշումը։

ԼՂՀ ԿԸՀ-ն արձանագրել է, որ համաձայն ընտրացուցակների՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 92 հազ. 114 մարդ, ընտրատեղամասերին հատկացված քվեաթերթիկների թիվը եղել է՝ 93 հազ.196, մարված քվեաթերթիկների թիվը՝ 21 հազ. 913։

Գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, ըստ ստորագրությունների,  կազմել է 71 հազ. 286 մարդ կամ 77,39%, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 1 հազ. 594։

Յուրաքանչյուր թեկնածուի համար քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմում է. Արմեն Աբգարյան՝ 867 կամ 1,24%, Վանյա Ավանեսյան՝ 212 կամ 0,30%, Մասիս Մայիլյան՝ 8 հազ.734 կամ 12,53%, Հրանտ Մելքումյան՝ 554 կամ 0,79%, Բակո Սահակյան՝ 59 հազ.326 կամ 85,12%։

Նիստի ավարտին ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը շնորհակալություն հայտնեց տարածքային և տեղամասային հանձնաժողովների բոլոր անդամներին, օտարերկրյա և տեղական դիտորդներին ու լրագրողներին, կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին, ԱԳՆ-ին, ԼՂՀ Պաշտպանության բանակին, այլ կառույցների՝ ընտրությունների պատշաճ մակարդակով կազմակերպմանն ու անցկացմանը աջակցելու համար, ինչպես նաև հուլիսի 19-ին ընտրություններին մասնակցած ԼՂՀ բոլոր քաղաքացիներին։

2007թ. հուլիսի 19-ին անցկացվեցին ԼՂՀ հերթական նախագահական ընտրությունները, ձևավորվել էր 8 տարածքային ընտրական հանձնաժողով և 276 ընտրատեղամաս, այդ թվում մեկը՝ Հայաստանում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում։

Նախագահական ընտրությունների ընթացքին հետևում էր ավելի քան 100 միջազգային դիտորդ՝ տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մեկեդոնիայից, Սերբիայից, և Չեխիայից, ինչպես նաև՝ Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Մոլդովիայի Պրիդնեստրովյան հանրապետությունից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: