485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Նախագահական ընտրությունները Ղարաբաղում ևս մեկ քայլ է ԼՂՀ անկախության ճանապարհին. ՀՀԿ անդամ
16:34
20 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.Նախագահական ընտրությունները Լեռնային Ղարաբաղում ևս մեկ քայլ են հանրապետության անկախության ճանաչման ճանապարհին։ Ուրբաթ Երևանում լրագրողներին այսպիսի կարծիք է արտահայտել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։

«Ղարաբաղում ցանկացած ընտրություն ժողովուրդը գնահատում է այն փաստի տեսանկյունից, որ ընտրությունները ևս մեկ քայլ են հանրապետության անկախության ճանաչման ճանապարհին», - ասաց նա։

Պատգամավորի կարծիքով, ցուցադրական փաստ է մեծ քանակությամբ միջազգային դիտորդների ներկայությունը անցյալ ընտրությունների ժամանակ։

Նիկոյանը նշեց նաև ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը, ավելացնելով, որ Ղարաբաղում ընտրություններն առանձնանում են այլ երկրների համարժեք գործընթացներից։

«Հայաստանի հետ համեմատած, ընտրությունները Ղարաբաղում անցնում են ավելի կազմակերպված և ժողովրդավարական մակարդակով, և ես այս մասին խոսում եմ ուրախությամբ և բավականությամբ», - նշեց նա։

Հուլիսի 19-ին ԼՂՀ-ում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները։ ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, վստահորեն առաջատարի դերում է ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը, որի համար քվեարկել են 57,828 մարդ կամ էլ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի  85,42%։

Նրան զգալիորեն զիջում է ԱԳ փոխնախարար Մասիս Մայիլյանը, որի օգտին իրենց ձայներն են տվել 8,270 ընտրողներ, կամ էլ՝ 12,21%-ը։ ԼՂՀ ԿԸՀ հաղորդագրության համաձայն ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել են 71 հազար 285 մարդ, այսինքն՝ ընտրողների 77,36%-ը։

Նախագահական ընտրություններին հետևել են ավելի քան հարյուր միջազգային դիտորդներ տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից և Չեխիայից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։