482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները կարծում են, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները եղել են թափանցիկ և համապատասխանել են միջազգային չափանիշներին
14:56
20 Հուլիսի 2007

Հայ խորհրդարանականները կարծում են, որ ԼՂՀ նախագահական ընտրությունները եղել են թափանցիկ և համապատասխանել են միջազգային չափանիշներին։

Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Զաքարյանը, ԼՂՀ նախագահական ընտրությունները եղել են լավ կազմակերպված և համապատասխանել են միջազգային չափանիշներին։

«Ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումներն ունեցել են զուտ տեխնիկական բնույթ և չեն խանգարել ընտրական գործընթացին։ Այս ընտրություններն առաջընթաց են ԼՂՀ կյանքում և հերթական քայլ՝ անկախության  ձեռքբերման ճանապարհին»,- ասաց նա՝ ընգծելով, որ ընտրություններն անցել են հանգիստ, թափանցիկ և արդար մթնոլորտում։

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի խոսքերով, ԼՂՀ նախագահական այս ընտրությունը նախորդներից տարբերվում էր երկու հատկանիշով։ Նախ՝ այն անցկացվեց 2006 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ընդունված՝ ԼՂՀ նոր Սահմանադրությանը համապատասխան,  երկրորդ՝ ԼՂՀ բնակչությունն ընտրում էր իր երրորդ նախագահին, ինչի արդյունքում տեղի է ունենում քաղաքակիրթ իշխանափոխություն։

«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին աշխարհին, որ ԼՂՀ-ն կայացած պետություն է, և հեռու չէ այն օրը, երբ հանրապետությունը կճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ նրանք, ովքեր դատապարտում են այս ընտրությունները, խոցելի են դառնում իրենք իրենց համար»,- ասաց Ռուստամյանը։

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում հուլիսի 19-ին անցկացվեցին հերթական նախագահական ընտրությունները։

ԼՂՀ ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ առաջատարն է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը. նրան օգտին քվեարկել է 57 հազ. 828 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ընդհանուր թվի 85,42%-ը։

Երկրորդ տեղում է փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, որին ձայն է տվել   8 հազ. 270 ընտրող կամ ընտրողների 12,21%-ը։ 

ԼՂՀ Կետրանական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 71 285 մարդ, այսինքն, ընտրողների 77,36%-ը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: