486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստնի և Իրանի միջև երկարատև համագործակցության հեռանկար է ուրվագծվում. Իրանի ԱԳ նախարար
14:39
20 Հուլիսի 2007

Հայաստանի և Իրանի միջև երկարատև համագործակցության հեռանկար է նշմարվում։ Այս մասին ուրբաթ Երևանում հայտարարեց Իրանի ԱԳ նախարար, հայ-իրանական երկկողմ կապերի կոորդինացիայի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մանուչեր Մոթաքին (Manouchechr Mottaki)՝ խորհրդի յոթերորդ նիստի բացման ժամանակ։

«Երկկողմ հարաբերությունների դրական փորձը, երկու երկրների ղեկավարության քաղաքական կամքը և առկա ներուժը նոր հորիզոններ են բացում համագործակցության բազմակողմանի ընդլայնման համար»,- ասաց նա։

Մոթաքիի խոսքերով, այս ուղղությամբ բազմաթիվ պայմանագրեր են ստորագրված՝ տնտեսական, էներգետիկ, ներդրումային և տրանսպորտային ոլորտներում։

«Օրակարգում է մյուս կարևոր փաստաթղթերի մշակման հարցը, այդ թվում՝ Իրանի և Հայաստանի միջև ազատ առևտրի տարածքի ստեղծման հարցը, ինչը դրական ազդակ կհանդիսանա երկու երկրների միջև տնտեսական շրջանառության համար»,- ընգծեց նա։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշեց,  որ երկկողմ հարաբերությունների առաջընթացին նպաստեց Իրան-Հայաստան գազատարի բացումը, էլեկտրահաղորդիչ երկու գծերի և 2005թ.-ին Հայաստանում 2,6 ՄՎտ հզորությամբ հողմակայանի կառուցումը, ինչպես նաև բեռնատար և մարդատար փոխադրումների աճը՝ տարեկան մինչև 60 հազ. ավտոմեքենա։

«Այս շարքում են ինչպես Հայաստանի միացումը Հյուսիս-Հարավ միջանցքին, երկու երկրների տարածքով փոխադրումների բարելավվումը, շաբաթական 3-4 ավիափոխադրումների կազմակերպումը, այնպես էլ գյուղատնտեսության, ձկնարդյունաբերության, անասնապահության, բանկային գործի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացումը»,- նշեց նա։

Մոթաքին տեղեկացրեց, որ երկողմ հարաբերությունների օրակարգում կան կարևոր ծրագրեր, մասնավորապես, Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ համաձայնագրի իրագործումը, երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային կապի ստեղծման հնարավորության քննարկումը, մասնավոր հատվածի մասնակցությամբ՝ Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի ստեղծումը։
 

«Քննարկման փուլում է նաև եռակողմ կոմիտեի ստեղծումը՝ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը կզբաղվի Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմամբ»,- պարզաբանեց նա։

Ավարտին ԻԻՀ ԱԳն ղեկավարը հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի, համապատասխան կառույցների ֆինանսական միջոցների և կիրառական մեխանիզմների շնորհիվ, այդ ծրագրերը կյանքի կկոչվեն։

«Մենք վստահ ենք, որ այդ ծրագրերի իրագործումը դրական հետևանքներ կունենա տարածաշրջանային ընգրկմամբ»,- ամփոփեց նա։

Հայ-իրանական միջկառավարական  հանձնաժողովի նիստում ծրագրվում է քննարկել էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տրանսպորտի և կապի, ինչպես նաև առևտրա-տնտեսական, գիտա-կրթական, մշակութային ոլորտների խնդիրներ։ Բացի այդ, կքննարկվեն ԶԼՄ-ների, ապահովագրության, բանկային գործի և իրավական խնդիրներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: