485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեկնարկեցին բուհական ընդունելության քննությունները
11:50
20 Հուլիսի 2007

Հայաստանում մեկնարկեցին բուհական  ընդունելության քննությունները։ Ընդհանուր առմամբ այս տարի նշանակված է 25719 քննություն, մասնավորապես, ամեն օր 5695 մարդ գրավոր քննություն կհանձնի «անգլերեն լեզու» առարկայից, իսկ 76-ը՝ բանավոր քննություն՝ նույն առարկայից։ Ամեն օր 104 մարդ քննություն կհանձնի քիմիա, 183-ը՝ ֆիզիկա,  124-ը՝ կենսաբանություն, մոտ 340-ը՝ մաթեմատիկա և 100-ը՝ հայ ժողովրդի պատմություն առարկաներից։ 

Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, այս տարի, անցյալ տարվա համեմատ, հայտերի թիվն աճել է։ Այսպես, եթե 2006 թ.-ին դրանք 12606 էին, ապա այս տարի բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել 13069 պատանի։  

Նրա խոսքերով, այս տարի քննությունները կընթանան մի շարք տեխնիկական նորամուծություններով։

Մկրտչյանը հատկանշական է համարել այն փաստը, որ ընթացիկ տարում աճել է երկրի մարզերի ակտիվությունը։

Երիտասարդության շրջանում բարձրագույն կրթություն ստանալու շահագրգռության  ֆոնի վրա հետաքրքրական է դիվանագետների և փաստաբանների մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության նվազման փաստը։

Նախարարը դա բացատրել է նրանով, որ աշխատաշուկան գերլցված է միջազգային հարաբերությունների մասնագետներով և իրավաբաններով, և դիմորդներն իրենց համար պարզել են, որ գոյություն ունեն նաև այլ՝ ավելի հեռանկարային և պահանջարկ ունեցող մասնագիտություններ։

ՀՀ ԿԳ նախարարի խոսքերով, «Հայոց լեզու և գրականության» առարկայի միասնական պետական քննության իրականացման շնորհիվ՝ այս տարի ընդունելության քննությունները կտևեն 10 օր  պակաս, քան նախորդ տարի և կավարտվեն օգոստոսի 10-ին։ 

Մկրտչյանի խոսքերով, դա հնարավորություն կտա քննությունների արդյունքներն ամփոփել մինչև օգոստոսի 20-ը, ինչից հետո դիմորդները կարող են հանգստանալ՝  նոր ուսումնական տարին սկսվելուց առաջ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։