478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մինչև տարեվերջ կբացվի Post Bank փոստային բանկը
20:08
19 Հուլիսի 2007

Հայաստանում մինչև տարեվերջ կբացվի մասնագիտացված Post Bank փոստային բանկը։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Հայփոստ» ընկերության վստահված ղեկավար Հանս Բոոնը (Hans Boon)։

Նրա խոսքերով, այժմ բանկը գտնվում է լիցենզիա ստանալու փուլում։ Բոոնը հաղորդեց, որ արդեն աշխատանքի են ընդունվել օտարերկրյա մի խումբ մասնագետներ, որոնք միջազգային աշխատանքի մեծ փորձ ունեն։

 «Մյուս երկրների փորձից հայտնի է, որ փոստի բանկային ծառայությունները կազմում են ամբողջ շահույթի 70-80%-ը՝ դրանով փոստային ծառայությունը դարձնելով տնտեսապես շահավետ։ Վստահ եմ, որ այդ սկզբունքը կաշխատի նաև Հայաստանում»,- ասաց նա։

Բոոնը նշեց, որ Հայաստանում շատերը չունեն բանկային հաշիվ, և Post Bank-ը թույլ կտա սովորական փոստում օգտվել պարզ բանկային ծառայություններց։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա չբացառեց ապագայում «Հայփոստի» ձեռքբերման հնարավորությունը։ Նրա խոսքերով, ամեն ինչ կախված է Հայաստանի կառավարության դիրքորոշումից։ Նա, միաժամանակ, ավելացրեց, որ մոտակա 1-1,5 տարին կլինի սահուն վնասի տարի։ 

Ավելի վաղ Հանս Բոոնը հայտարարել էր, որ մասնագիտացված փոստային Post Bank-ի հիմնադիր կապիտալը կկազմի ավելի քան 5 միլիարդ դրամ (շուրջ 15 մլն դոլար)։ Նրա խոսքերով, բանկի հիմնարար կապիտալի մեջ կլինեն օտարերկրյա ներդրումներ, սակայն հայկական ընկերությունները ևս հնարավորություն կունենան ներդնել իրենց գումարները բանկում։

Ենթադրվում է, որ Post Bank-ը կկատարի դրամական փոխանցումներ, կզբաղվի  դեպոզիտների ընդունմամբ,  պլաստիկ քարտերի միջոցով բանկում հնարավոր կլինի իրականացնել տարբեր գործողություններ, օրինակ, վճարել կոմունալ վարձերը։ Բանկը նաև կորպորատիվ ծառայություններ կմատուցի, մասնավորապես, էլեկտրամատակարարմամբ և ջրամատակարարմամբ զբաղվող ընկերություններին  և ֆիրմաներին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: