486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահի ընտրություններին 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 65,7%-ը։
19:22
19 Հուլիսի 2007

Լեռնային Ղարաբաղի  նախագահական ընտրություներին տեղի ժամանակով ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 65,7%-ը։

Ինչպես հղում անելով ԼՂՀ ԿԸՀ-ին՝ Ստեփանակերտից հաղորդեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, այդ ժամի դրությամբ հանրապետության ողջ տարածքում 91 180 ընտրողներից քվեարկել էր 60 267-ը։

Ընդ որում, մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է ընտրողների 55,46%-ը (19 497 ընտրող), Ասկերանի շրջանում՝ 82,1%-ը (7880), Հադրութում՝ 72,7%-ը (6280), Մարտակերտում՝ 70,47%-ը (8435), Մարտունիում՝ 60,6%-ը (7700), Շահումյանում՝ 86,65%-ը (2400), Շուշիում՝ 73,8%-ը (3400) և Քաշաթաղում՝ 73,54%-ը (2400)։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանում, որտեղ գործում է ընտրական մեկ տեղամաս, քվեարկել է Հայաստանում գտնվող ընտրելու իրավունք ունեցող ԼՂՀ քաղաքացիների 100%-ը՝  113 մարդ։

ԼՂՀ-ում հինգշաբթի տեղի են ունենում հերթական նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյանը, Վանիկ Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև ԼՂՀ կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը:

Ընտրական տեղամասերը կփակվեն 20։00-ին։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։