484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս օվկիանոսագետները մտադիր են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակից կապվել ՄՏԿ անձնակազմի հետ
18:31
19 Հուլիսի 2007

Ռուսական ստորջրյա բնակելի «Միր» ապարատների արշավախմբի մասնակիցները, որոնք առաջին անգամ պատմության մեջ կսուզվեն Հյուսիսային բևեռի կետում, ծրագրում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակից, Թռիչքների կառավարման կենտրոնի (ԹԿԿ) միջոցով, կապվել Միջազգային տիեզերական կայանի (ՄՏԿ) անձակազմի հետ, տեղեկացրել է Երրորդ միջազգային բևեռային տարվա հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Պետդումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը։

Արշավախմբի ղեկավար Ա. Չիլինգարովի խոսքերով, նախատեսվում է, որ «Միր-1» և «Միր-2» սարքերը Հյուսիսային բևեռի շրջանում կսուզվեն այս տարվա հուլիսի 29-ին։

«Մեր գաղափարն է՝ տիեզերքի հետ կապվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակից։ Այդ գաղափարն այժմ մշակման փուլում է, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ կստացվի»,- «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ նշել է Չիլինգարովը հինգշաբթի Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։

«Միր» բատիսկաֆի և ՄՏԿ-ի միջև հուլիսի 30-31-ը ուղիղ կապ է հաստատվելու։ Այն կապահովի Թռիչքների կառավարման կենտրոնը»,- հավելել է նա։

Չիլինգարովի խոսքերով, կապը ապահովվելու է հետեևյալ սխեմայով՝ «բատիսկաֆ-«Ակադեմիկ Ֆյոդորով» նավ (գիտահետազոտական նավ, որտեղ կգտնվի արշավախմբի մասնակիցների մի մասը)-ԹԿԿ-ՄՏԿ»։

«Միր-1» և «Միր-2» ստորջրյա բնակելի բատիսկաֆները մշակվել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Շիրովի անվան Օվկիանոսագիտության ինստիտուտում։ Նրանք կարող են սուզվել մինչև 6 հազ. մետր։ Արշավախմբի շրջանակներում նրանք կսուզվեն Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակը, որտեղ խորությունը հասնում է 4,2 հազ. մետրի։

Արշավախմբի շրջանակներում ծրագրվում է անցկացնել մի շարք գիտական հետազոտություններ, վերցնել օվկիանոսի կենդանական աշխարհի բնօրինակներ և կտորներ հատակից, հետազոտել երկրաջերմային և ջրաքիմիական երևույթները։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: