478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արտգործնախարարը հուլիսի 25-27-ը կայցելի Վրաստան
17:18
19 Հուլիսի 2007

ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 25-27-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը։

Նրա խոսքերով, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կայցելի Թբիլիսի, որտեղ կհանդիպի իր վրացի գործընկեր Գելա Բեժուաշվիլիի հետ։

Երկու երկրների ԱԳ նախարարները կքննարկեն երկկողմանի համագործակցության և տարածաշրջանային հիմնախնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում առկա զարգացումներն ու հակամարտությունները։

«Օսկանյանն իր վրացի գործընկերոջը կներկայացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, իսկ Բեժուաշվիլին, իր հերթին, կներկայացնի Հարավային Օսեթիայում տիրող իրավիճակը և Թբիլիսիի մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ, ինչպես նաև Աբխազիայի շուրջ տիրող իրավիճակը», - ասաց Կարապետյանը։

Ինչպես նշեց մամուլի քարտուղարի պաշտոնակատարը, հաջորդ օրը ՀՀ ԱԳ նախարարը, իր վրացի գործընկերոջ ուղեկցությամբ, կմեկնի Բաթումի, որտեղ կծանոթանա Հայաստանի հյուպատոսության շենքի տարբերակներին, որոնք առաջարկում է վրացական կողմը։

Նրա խոսքերով, այս պահին Հայաստանին առաջարկված են Բաթումիում Հայաստանի հյուպատոսության շենքի մի քանի տարբերակներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: