480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Ավտոմեքենաների «ոսկե» համարները կտրամադրվեն աճուրդով
16:58
19 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կմտցվի աճուրդի միջոցով տրանսպորտային միջոցներին «ոսկե» համարներ տրամադրելու նոր համակարգ։  Այս մասին հինգշաբթի կառավարությունում ունեցած հարցազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանը՝ ներկայացնելով կառավարության կողմից հաստատված՝ Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները։

«Մասնավորապես, որոշվել են 84 տիպի համարանիշներ, որոնք կարող են օտարվել իրավաբանական և ֆիզիկական անձանց։ Այդ համարանիշների թվին են պատակնում, օրինակ, 77 ОО 777 կամ 505 ОО 05», - ասաց ՃՈ պետը։

Նրա խոսքերով, աճուրդի ներկայացված համարանիշները բաժանվում են երեք կատեգորիաների։ Առաջինում մեկնարկային գինը կսահմանվի պետհամարանիշ ստանալու համար վճարվող պետտուրքի 20-ապատիկի չափով (12 հազ. դրամ կամ մոտ $35,5), երկրորդ կարգի համար՝ պետտուրքի 50-ապատիկի չափով, երրորդի համար՝ 100-ապատիկի չափով։ Աճուրդի նվազագույն քայլը կկազմի 120 հազ. դրամ։

«Աճուրդները կանցկացվեն ՃՈ-ում, որի կազմում կստեղծվի 5 հոգուց բաղկացած հատուկ աշխատանքային խումբ։ Ամեն տարեսկզբին կհրապարակվի աճուրդի ներկայացված պետհամարանիշների ցանկը, և տարվա ընթացքում, 20 օրը մեկ, կանցկացվի վաճառքը», - ասաց նա։

Բացի այդ, ըստ Իշխանյանի, կներդրվի պետհամարանիշների նոր կատեգորիա, որոնք հեշտ հիշվող չեն և աճուրդի ներկայացված չեն, բայց համարների համակցությունը կարևոր է քաղաքացու համար, օրինակ, ծննդյան կամ ամուսնության թիվը։ Նման համարներ ստանալու համար քաղաքացին պետք է վճարի 60 հազար դրամ։

«Միակ սահմանափակումն այն է, որ համարանիշերի վրա չի նշվելու տիրոջ անունը։ Բացի այդ, ստացված համարները ենթակա չեն ժառանգաբար փոխանցվելու, նվիրատվության», - ասաց նա։

Իշխանյանը նշեց, որ աճուրդներից ստացված բոլոր ֆինանսական միջոցները կփոխանցվեն Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվեհամարին։ Այնուհետև այդ միջոցները կբաշխվեն հետևյալ կերպ. 70%-ը  կուղղվի ՃՈ տեխնիկական արդիականացմանը, 30%՝ աշխատակիցների աշխատավարձի բարձացմանը։

«Մենք կանխատեսում ենք քաղաքացիների մեծ հետաքրքրություն, և, համապատասխանաբար, աճուրդի միջոցով համարներ ստանալու ցանկություն հայտնած քաղաքացիների մեծ թիվ»,- ասաց Իշխանյանը, հայտնելով, որ որոշումն ընդունվելուց մեկ ամիս հետո կարգը կհաստատվի ՃՈ պետի կողմից և կմտնի ուժի մեջ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: