478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը պետք է որոշում կայացնի ՀՀ նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ. Միասնական կոմկուսի առաջնորդ
15:57
19 Հուլիսի 2007

Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է ինքը վճիռ կայացնի 2008թ.-ի նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հաղորդեց Հայաստանի Միասնական կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը՝ մեկնաբանելով ՀՀՇ-ի հայտարարությունն այն մասին, թե Լևոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը կներկայացնի նախագահական ընտրություններին։  

«Թող Լևոն Տեր-Պետրոսյանն ինքը կողմնորոշվի և որոշի՝ մասնակցելու՞ է, արդյոք, նախընտրական պայքարին, կողմնակի միջամտությունն ու գնահատականները ես անպատվաբեր եմ համարում»,- նշեց Մանուկյանը։

Ընդ որում, նա դրականորեն է գնահատում այդ հնարավորությունը, հավելելով, որ հայ հասարակայնությանը մինչև օրս հայտնի չէ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը։

 «Ես հաճույքով կցանկանայի իմանալ նրա կարծիքը, և պայքարելու եմ բոլոր այն անլուրջ մարդկանց և հայտարարությունների դեմ, որոնք արժեզրկում են և Լևոն Տեր-Պետրոսյանին, և նրանից հետո եկած Ռոբերտ Քոչարյանին»,- ասաց Մանուկյանը։

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը լրագրողներին հայտարարել էր, որ  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կներկայացնի իր թեկնածությունը 2008թ.-ի նախագահական ընտրություններին։


ՀՀՇ-ն պաշտոնապես գրանցվել է 1988թ.-ի օգոստոսի 19-ին։ 1991թ.-ի սեպտեմբերին կայացած անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում հաղթեց ՀՀՇ-ի ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Հինգ տարի անց, 1996թ.-ի  սեպտեմբերյան ընտրություններում Լ.Տեր-Պետրոսյանը պահպանեց նախագահի պաշտոնը, թեև  ընդդիմությունը և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպություններ ընտրությունների արդյունքները կեղծված համարեցին։

1998թ.-ի փետրվարին, իրադարձություների ճնշման տակ, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իր լիազորությունների դադարեցման մասին և հեռացավ պաշտոնից։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ.-ի առաջին կեսին։ Նախագահի պաշտոնին իրենց թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ  վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: